Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 29, 2000 (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Morungaba, Սան Պաուլու, Բրազիլիա | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Գաբրիել Վինիսիուս Մենինո (պորտ.՝ Gabriel Vinicius Menino,սեպտեմբերի 29, 2000, Morungaba, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Պալմեյրաս» ակումբի կիսապաշտպան։ Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։
Մորունգաբայի (Սան Պաուլու նահանգ) բնիկ Գաբրիելը ֆուտբոլ է սկսել խաղալ «Գուարանի» ակումբի ակադեմիայի կազմում։ Այնտեղ նրան նկատել են «Պալմեյրաս» ակումբի սկաուտները, և 2017 թվականից Մենինոն արդեն մարզվում էր այդ ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։ Նույն թվականին նա նվաճել է Բրազիլիայի մինչև 17 տարեկանների գավաթը «Պայմեյրաս»-ի մինչև 17 տարեկանների թիմում[1]։ 2019 թվականի նոյեմբերին Գաբրիելը սկսել է մարզվել «Պալմեյրաս»-ի առաջին թիմի հետ՝ նախապատրաստվելով 2020 թվականի մրցաշրջանին[2]։ 2020 թվականի հունվարի 22-ին նորամուտ է ունեցել «Պալմեյրաս» ակումբի հիմնական կազմում՝ Պաուլիստա լիգայի «Իտուանո» ակումբի դեմ մրցախաղում[3][4]։
2020 թվականի մարտի 4-ին նորամուտ է ունեցել Լիբերտադորեսի գավաթում՝ արգենտինական «Տիգրե» ակումբի դեմ մրցախաղում[5]։ 2020 թվականին ընդհանուր առմամբ անցկացրել է 12 մրցախաղ և խփել՝ երեք գոլ։ Օգնել է իր թիմին պատմության մեջ երկրորդ անգամ հաղթել մրցախաղում։ Նաև 2020 թվականին նվաճել է Բրազիլիայի գավաթը և Սան Պաուլու նահանգի առաջնությունը։ 2021 թվականին հինգ հանդիպում է անցկացրել Լիբերտադորեսի գավաթում և երկրորդ անգամ անընդմեջ «Պալմեյրաս»-ի հետ նվաճել է այդ գավաթը[6]։
2018 թվականից հանդես է եկել Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Մենինո» հոդվածին։ |
|