Գաբրիել Սերվիլ | |
Կուսակցություն՝ | Գվիանիայի սոցիալիստական կուսակցություն, Պեյ Գայանա և Democratic Forces of Guiana? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 27, 1959[1][2] (65 տարեկան) |
Ծննդավայր | Կայեննա[3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Գաբրիել Սերվիլ (ֆր.՝ Gabriel Serville, սեպտեմբերի 27, 1959[1][2], Կայեննա[3]), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Գվիանայի ասամբլեայի նախագահ (2021 թվականից)։
Ծնվել է 1959 թվականի սեպտեմբերի 27-ին Կայենում։ Մաթեմատիկայի ուսուցիչ, ապա ճեմարանի տնօրեն։ Քաղաքական կարիերան սկսել է Գվիանայի դեմոկրատական ուժեր կուսակցության շարքերում, սակայն 2008 թվականին թողել է այն և անցել Մատուրիի ավագանու ընտրություններին՝ որպես անկախ թեկնածու։ Դառնալով ընդդիմադիր պատգամավոր՝ անդամագրվել է Գվիանայի սոցիալիստական կուսակցությանը։ 2012 թվականի մարտի 21-ին ընտրվել է Գվիանայի շրջանային խորհրդի անդամ և նույն թվականին Գվիանայի 1-ին շրջանից անցել է Ազգային ժողով։ 2014 թվականի մարտի 30-ին ընտրվել է Մատուրիի քաղաքապետ, 2017 թվականին երկրորդ փուլում վերընտրվել է խորհրդարանում՝ 51,33 % արդյունքով, իսկ 2017 թվականի օգոստոսի 25-ին հրաժարական է տվել քաղաքապետի պաշտոնից՝ ընտրովի պաշտոնների համատեղումն արգելող օրենքի ուժի մեջ մտնելու պատճառով։ 2018 թվականի հոկտեմբերին հիմնադրել է «Երկիր Գվիանա» տարածաշրջանային նոր քաղաքական ուժը[4]։
2021 թվականի հունիսի 27-ին տեղի է ունեցել տարածաշրջանային ընտրությունների երկրորդ փուլը, որին Սերվիլը մասնակցել է ձախ կուսակցությունների միացյալ ցուցակի գլխավորությամբ՝ ստանալով ձայների 54,83%-ը (նրան ընդդիմացել են աջակենտրոնները՝ Նիկոլա Սարկոզիի զինակից վեհաժողովի գործող նախագահ Ռոդոլֆ Ալեքսանդրի գլխավորությամբ, որը 2015 թվականին հասել է վարչական բարեփոխումների անցկացմանը՝ Գվիանայում միավորելով տարածաշրջանն ու դեպարտամենտը և երկու խորհուրդների փոխարեն ստեղծելով միասնական վեհաժողով)[5]։
2021 թվականի հուլիսի 2-ին պատգամավորները Սերվիլին ընտրեցին Գվիանայի ասամբլեայի նախագահ[6]։
2021 թվականի օգոստոսի 1-ին Սերվիլը ընտրական պաշտոնների համատեղումն արգելող օրենքի պահանջով հրաժարվել է պատգամավորական մանդատից[7]։ Անցնելով խորհրդարանական ընտրությունների՝ նա Կարին Սինայի վաղաժամկետ հեռացման դեպքում Բոսսուին համարել է իր իրավահաջորդը, սակայն վերջինս դեռևս հուլիսին հրաժարվել է զբաղեցնել Սերվիլի աթոռը Ազգային ժողովում, և մանդատը թափուր է մնացել մինչև հաջորդ ազգային խորհրդարանական ընտրությունները՝ 2022 թվականին[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Սերվիլ» հոդվածին։ |
|