Գազի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և համալսարան |
Հիմնադրված է | 1926 |
Անդամակցություն | Anatolian University Libraries Consortium Association?[1] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Անկարա |
Կայք | gazi.edu.tr(թուրքերեն) |
![]() ![]() Գազի համալսարան, Թուրքիա | |
![]() |
Գազի համալսարան (թուրքերեն՝ Gazi Üniversitesi), բարձրագույն ուսումնական հաստատություն Անկարայում։
Հիմնադրվել է 1926 թվականին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից որպես ուսուցիչների վերապատրաստման ինստիտուտ։ 1982 թվականին, երբ Տնտեսագիտության և կոմերցիայի Անկարայի համալսարանը, Անկարայի պետական ինժեներաճարտարապետական ակադեմիան և մի շարք այլ ուսումնական հաստատություններ միացան իրար, ձևավորվեց Գազի համալսարանը։ Ներկայումս համալսարանը բաղկացած է 25 ֆակուլտետներից և 18 գիտահետազոտական կենտրոններից։ Համալսարանում սովորում են մոտ 50 000 ուսանողներ, այդ թվում նաև 1500 ուսանողներ Միջին Ասիայի թյուրքական երկրներից։ Գազիի համալսարանը ավարտել են Իլհան Բերքը, Մուստաֆա Բալելը, քաղաքական գործիչներ, 2004 թվականի օլիմպիական չեմպիոնուհի Նուրջան Թայլանը։ Համալսարանի ներկայիս ռեկտորն է դոկտոր Իբրահիմ Ուսլանը[3]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազի համալսարան» հոդվածին։ |
|