Գյուղ | ||
---|---|---|
Գեղիկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Թորթումի գավառակ | |
Առաջին հիշատակում | V դար | |
Այլ անվանումներ | Գյուղիկ, Կեղիկ, Քեղիք | |
Ազգային կազմ | Հայեր, Լազեր | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Գեղիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Թորթումի գավառակում[1]։ Գտնվում էր Օլթի քաղաքից 20-21 կմ հարավ-արևմուտք, Օլթիի ավազանին պատկանող Սիվրիի աջ կողմի վտակ Գեղիկի ափին։
Գյուղի մասին առաջին անգամ V դարում Գյուղիկ անվանումով, 480-ական թվականների ապստամբության հետ կապված, հիշատակել է Ղազար Փարպեցին։
XX դարի սկզբին ուներ 84 տուն մուսուլմանացված հայ և մի քանի տուն լազ բնակիչ։
Գեղիկի մոտակայքում գտնվում էր հին բերդի և հայակական եկեղեցու ավերակները[2]։
|