Գեորգե Մալարչուկ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1934 |
Ծննդավայր | Բուրսուկ, Nisporeni District, Մոլդովա |
Վախճանվել է | հոկտեմբերի 30, 1992 (58 տարեկան) |
Վախճանի վայր | Քիշնև, Մոլդովա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և սցենարիստ |
Լեզու | մոլդավերեն |
Քաղաքացիություն | Մոլդովա |
Կրթություն | Քիշնևի պետական համալսարան |
Gheorghe Malarciuc Վիքիպահեստում |
Գեորգե Մալարչուկ (ռումիներեն՝ Gheorghe Malarciuc, հունիսի 6, 1934, Բուրսուկ, Nisporeni District, Մոլդովա - հոկտեմբերի 30, 1992, Քիշնև, Մոլդովա), մոլդովացի գրող։
Գեորգե Մալարչուկը ծնվել է 1934 թվականին Ֆլորեշտի շրջանի Բուրսուկ գյուղում, գյուղական ֆելդշերի ընտանիքում։ 1951 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և աշխատանքի է անցել «Скынтея ленинистэ» («Լենինյան կայծ») ամսագրի խմբագրությունում, 1958-1959 թվականներին՝ ամսագրի պատասխանատու քարտուղար և գլխավոր խմբագիր։ 1956 թվականին ավարտել է Քիշնևի պետական համալսարանը։ Եղել է Մոլդովայի ԽՍՀ հեռուստատեսության և ռադիոյի կոմիտեի խմբագիր, «Մոլդովա-ֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագրի տեղակալ, 1970-1989 թվականներին՝ «Լիտերատուրնայա գազետա» համախորհրդային շաբաթաթերթի թղթակից[1]։
Գրական առաջին փորձերը՝ ֆելեյտոններ, ակնարկներ, պատմվածքներ, երևան են եկել ընթացիկ մամուլի էջերում 1953 թվականից։ 1957 թվականին հրատարակվել է «Հանդիպում» ժողովածուն, 1966 թվականին Մոսկվայում լույս է տեսել «Կկուի քարը» վիպակը։ Մյուս պատմվածքները զետեղվել են երիտասարդական ալմանախներում։ Մալարչուկը հանդես է եկել նաև դրամատիկական գործերով։ Գրել է դրամաներ, կատակերգություններ, որոնք բեմադրվել են մոլդովական թատրոններում[2]։
Սցենարիստ
Խաղարկային ֆիլմեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգե Մալարչուկ» հոդվածին։ |