Ֆուտբոլով սկսել է զբաղվել Ռուսթավ քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցում, 1991 թվականին ընդունվել է «Սպարտակ» (Վլադիկավկազ) ՕՌՄՄՊՄԴ։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1996 թվականին Անապայի «Սպարտակ» ակումբում՝ Իգոր Զազրոևի գլխավորությամբ[2]։ 1998 թվականին տեղափոխվել է «Կուբան»։ Մրցաշրջանի ավարտին հեռացել է ակումբից և տեղափոխվել է Ղրիմի«Վիտյազ» ակումբ։ 2000-2001 թվականներին խաղացել է «Ավտոդոր» ակումբում։ 2001 թվականի ամառվանից մինչև 2005 թվականը խաղացել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի«Ալանիա» ակումբում։ 2006 թվականից մինչև 2008 թվականը խաղացել է «Լուչ-Էներգիա» ակումբում, որտեղ եղել է թիմի հիմնական խաղացողներից մեկը։ 2008 թվականի ամռանը, կապված որդու ծննդյան հետ, վերադարձել է ընտանիքի մոտ և տեղափոխվել «Ալանիա», որտեղ խաղացել է կրտսեր եղբոր՝ Ջամբուլադի հետ[3]։ 2011 թվականի հուլիսի 8-ին վերադարձել է «Լուչ-Էներգիա» ակումբ[4], որտեղ ավարտել է կարիերան։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 170 խաղ և խփել 20 գոլ։