Գերհարդ Մարքս գերմ.՝ Gerhard Marcks | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1889[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական ռայխ[4] |
Մահացել է | նոյեմբերի 13, 1981[1][3][5][…] (92 տարեկան) |
Մահվան վայր | Burgbrohl, Brohltal, Ahrweiler, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[6] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Երկեր | Die Trauernde? և Bremen Town Musicians? |
Մասնագիտություն | քանդակագործ, համալսարանի դասախոս, նկարազարդող, գծանկարիչ, վիմագրող և խեցեգործ |
Աշխատավայր | Hochschule für bildende Künste Hamburg? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Gerhard Marcks Վիքիպահեստում |
Գերհարդ Մարքս (գերմ.՝ Gerhard Marcks, փետրվարի 18, 1889[1][2][3][…], Բեռլին, Գերմանական ռայխ[4] - նոյեմբերի 13, 1981[1][3][5][…], Burgbrohl, Brohltal, Ahrweiler, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[6]), գերմանացի քանդակագործ և գծանկարիչ, 20-րդ դարի եվրոպացի մեծագույն քանդակագործներից մեկը։
1908 թվականից սկսած Մարքսը Գեորգ Կոլբեի և Ավգուստ Գաուլի ղեկավարությամբ աշխատել է քանդակագործական արհեստանոցում։ Վաղ շրջանում աշխատել է ճենապակու հետ և ստեղծել է կենդանիների բազմաթիվ արձանիկներ։ 1912-1913 թվականներին Մարքսը Լյուբեկում անցել է զինվորական ուսուցում։ Այն ավարտելով սկսել է համագործակցել Վալտեր Գրոպիուսի հետ՝ Քյոլնում անցկացվող Արհմիության ցուցահանդեսի հետ կապված։
1914 թվականին ամուսնացել է Մարիա Շմիդտլեյնի հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին զինակոչվել է բանակ, սակայն ծանր հիվանդության պատճառով 1916 թվականին ազատ է արձակվել։ 1917 թվականին Մարքսը ընդունվել է Վելտեն-Ֆորդամ հախճապակու գործարան, որտեղ ստեղծել է հետագայում սերիական արտադրություն մտած կենդանիների գունավոր արձանիկներ։ 1918 թվականին ընդունվել է Բեռլինի կիրառական արվեստի պետական դպրոց՝ Բրունո Պաուլի դասարան։ 1919 թվականին Մարքսին հրավիրել են Վեյմար, որտեղ մասնակցել է Բաուհաուզի մրցույթին։ 1920 թվականին գլխավորել է Բաուհաուզ դպրոցի խեցեգործության գեղարվեստական բաժինը։ Այստեղ Լիոնել Ֆեյնինգերի հետ ծանոթությունից հետո սկսել է զբաղվել քսիլոգրաֆիայով և փայտագրությամբ։
1925 թվականի սեպտեմբերի 15-ից Մարքսը քանդակագործություն է դասավանդել Հալլեի դիզայնի և արվեստի ավագ դրպոցում (Գիբիհենշտեյնի ամրոց)։ Այս շրջանում իրականացրել է մի քանի աշխատանքային ուղևորություն դեպի Փարիզ, Իտալիա և Հունաստան։ Այնտեղ 1928 թվականին Գիբիհենշտեյնբրյուկի կամուրջի համար աշխատանքի ժամանակ ստեղծել է կովի և ձիու քանդակների զույգը։ Միևնույն թվականին արժանացել է Վիլլա-Ռոմանի մրցանակի և դարձել է Հալլեի ավագ դպրոցի ռեկտոր։
Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալուց հետո 1933 թվականին Մարքսին հեռացրել են իր կողմից ղեկավարվող դպրոցից (դրանից առաջ Մարքսը դեմ է արտահայտվել նացիստների կողմից իր կոլեգաների և ուսանողների աքսորմանը) և նա տեղափոխվել է Մեկլենբուրգ՝ Արենսհոպ։ 1936 թվականից սկսած ապրել և աշխատել է Բեռլինում։
1937 թվականին նացիստները բռնագրավել են քանդակագործի գերմանական թանգարաններում և հավաքածուներում գտնվող 86 աշխատանք և դրանցից հինգը ցուցադրել են դեգեներատիվ արվեստի ցուցահանդեսի ժամանակ։
1945 թվականին Մարքսը հրավիրվել է Համբուրգի արվեստի հողային դպրոց, իսկ 1950 թվականից սկսած Քյոլնում աշխատել է որպես նկարիչ։ 1955 թվականից Մարքսը դարձել է Արվեստի բեռլինյան ակադեմիայի անդամ։ 1970-ական թվականների սկզբին քանդակագործը տեղափոխվել է Այֆել, որտեղ գյուղական վայրում տուն է գնել։ Մահացել է 1981 թվականին՝ հասցնելով մինչ այդ ցուցադրել իր վերջին բրոնզե «Prometheus unter dem Adler» խոշոր աշխատանքը։
Մարքսի մոտիկ ընկերների թվում են եղել մշակույթի և գիտության գործիչներ Էռնստ Բառլախը, Լիոնել Ֆեյնինգերը, Ռիհարդ Շայբեն և Օսկար Շլեմմերը։
1914 թվականին Մարքսը ցուցադրել է իր աշխատանքները Բեռլինի սեցեսիոնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մասնակցել է Վենետիկի բիենալեին, ինչպես նաև ժամանակակից արվեստի միջազգային documenta I (1955), II (1959), III (1964) ցուցահանդեսներին Կասելում։ 1954 թվականին մրցանակի է արժանացել Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի հողի արվեստի ոլորտում, իսկ 1955 թվականին՝ Բեռլին քաղաքի արվեստի ոլորտում։
1952 թվականին քանդակագործը դարձել է Pour le Mérite միաբանության ասպետ։
1980 թվականին Մարքսը նկարիչ Մաքս Էռնստի և կոմպոզիտոր Կառլհայնց Շտոքհաուզենի հետ միասին դարձել է Նյու Յորքի արվեստի ակադեմիայի (Academy of Letters) պատվավոր անդամ։
1971 թվականին Բրեմենում բացվել է Գերհարդ Մարքսի տուն-թանգարանը, որն այժմ դարձել է նրա ստեղծագործության ուսումնասիրման կենտրոն և ժամանակակից քանդակագործության թանգարան։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերհարդ Մարքս» հոդվածին։ |
|