Գիշերը քննությունից առաջ։ Այժմ իտալ.՝ Notte prima degli esami - Oggi | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 2007 |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Ֆաուստո Բրիցցի |
Պրոդյուսեր | Ֆուլվիո Լուչիզանո |
Սցենարի հեղինակ | Մասիմիլիանո Բրաուն, Մարկո Մարտանի և Ֆաուստո Բրիցցի |
Դերակատարներ | Նիկոլաս Վապորիդիս, Ջորջիո Պանարիելլո, Կարոլինա Կրեսչենտինի, Սերենա Աուտիերի, Պաոլա Օնոֆրի, Էրոս Գալբիատի, Սառա Մաեստրի, Անդրեա դե Ռոզա, Կիարա Մաստալլի, Արմանդո Պիձուտի, Ֆրանկո Ինտերլենգի, Ռիկարդո Ռոսի, Clizia Fornasier?, Էնցո Սալվի, Roberto Ciufoli?, Պաոլո Բեռնարդինի, Ջորջիո Ֆալետտի և Ալեսանդրա Կոստանզո[1] |
Երաժշտություն | Բրունո Ձամբրինի |
Մոնտաժ | Լուչանա Պանդոլֆելլի |
Պատմվածքի վայր | Հռոմ |
Կինոընկերություն | Italian International Film |
Տևողություն | 102 րոպե |
«Գիշերը քննությունից առաջ։ Այժմ», ռեժիսոր Ֆաուստո Բրիցցիի իտալական երիտասարդական կատակերգություն։ Պրեմիերան կայացել է 2007 թվականի փետրվարի 14֊ին։ Ֆիլմը ստացել է տասնյակ պարգևներ (այդ թվում նաև TLR մրցանակը), իսկ ռեժիսորը ֆիլմի համար ստացել է արծաթյա ժապավեն՝ «Տարվա անձնավորություն» անվանակարգում։ Ի տարբերություն «Գիշերը քննությունից առաջ» ֆիլմի, որում ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1989 թվականին, այս ֆիլմում գործողությունները տեղափոխվել են 2006 թվական։
Լուկա Մոլինարրին պատրաստվում է ավարտական քննություններին։ Մի անգամ նա փողոցով քայլելիս բախվում է մարդկանց ամբոխի, որոնք սկսում են կռվել բարձերով։ Այնտեղ նա հանդիպում է Ազուրային և սիրահարվում է վերջինիս։ Նրանք սկսում են իրար հետ ժամանակ անց կացնել և քննություններն անցնում են երկրորդ պլան։ Ազուրան աշխատում էր դելֆինարիումում, և ահա մի անգամ նա առաջարկ է ստանում աշխատել այլ քաղաքում, ու նա ոչինչ չասելով Լուկային հեռանում է։ Բայց Լուկային հաջողվում է հանդիպել աղջկան գնացքում։ Լուկան այդ գիշերն անցկացնում է Ազուրայի հետ և նրա հետ գնում է ուրիշ քաղաք, բայց հաջորդ օրը նա պետք է վերադառնար Հռոմ, որեվհետև հենց այդ օրն էր նրա քննությունը։
{{cite news}}
: Unknown parameter |giorno=
ignored (օգնություն); Unknown parameter |pubblicazione=
ignored (օգնություն)
|