Գիորգի Օվաշվիլի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1963[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Մցխեթ, Վրաստան կամ Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Կրթություն | Վրաստանի տեխնիկական համալսարան և Նյու Յորքի կինոակադեմիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Գործունեության տարիներ | 1997 թվականից |
Ազգություն | վրացի |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր |
IMDb | ID 0653768 |
Գիորգի Օվաշվիլի, (վրաց.՝ გიორგი ოვაშვილი, նոյեմբերի 14, 1963[1], Մցխեթ, Վրաստան և Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), վրացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, օպերատոր, դերասան։
Գիորգի Օվաշվիլին ծնվել է Մցխեթում։ 1981-1986 թվականներին սովորել է Թբիլիսիի պոլիտեխնիկական համալսարանում։ 1996 թվականին ավարտել է Վրաստանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը, 2006 թվականին՝ Հոլիվուդի Յունիվերսալ կինոստուդիայի նյույորքյան կինոակադեմիան։
Պետական թատրոնի դերասան է, բեմադրել է մանկական ներկայացումներ և գովազդային գործակալության տնօրեն է։ Նյույորքյան «Georgian Bulletin» հեռուստածրագրի սցենարների հեղինակն է։ Նկարահանել է կարճամետրաժ ֆիլմեր։ «Մյուս ափը» նրա ռեժիսորական դեբյուտն է մեծ էկրանին[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիորգի Օվաշվիլի» հոդվածին։ |
|