Գլորիա Բեժարանո Ալմադա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1952 (73 տարեկան) |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Rafael Ángel Calderón Fournier? |
Ծնողներ | հայր՝ Armando León Bejarano? |
Զբաղեցրած պաշտոններ | First Lady or First Gentleman of Costa Rica? և Member of the Legislative Assembly of Costa Rica? |
Կուսակցություն | Social Christian Unity Party? |
Պարգևներ և մրցանակներ |
Գլորիա Բեժարանո Ալմադա (անգլ.՝ Gloria Bejarano Almada, փետրվարի 5, 1952, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), Մեքսիկայում ծնված Կոստա Ռիկացի քաղաքական և հասարակական գործիչ, Կոստա Ռիկայի նախկին առաջին տիկինը։ Կոստա Ռիկայի նախկին նախագահ Ռաֆայել Անխել Կալդերոն Ֆուրնիեի կինը երկրի առաջին տիկինն է եղել 1990 - 1994 թվականների ընթացքում։
Ամուսնացել է 1975 թվականի փետրվարի 25-ին։ Որպես առաջին տիկին պաշտոնավարման ընթացքում ղեկավարել է Կոստա Ռիկայի գիտության և մշակույթի կենտրոնը հիմնելու աշխատանքները, որը բացվել է նախկին բանտի շենքում 1994 թվականի ապրիլի 27-ին։ Կենտրոնում է գտնվում Մանկական թանգարանը, Ազգային պատկերասրահը և Ազգային դահլիճը։
Որպես Սոցիալ-քրիստոնեական միասնություն կուսակցության (PUSC) անդամ 2010 թվականի Կոստա Ռիկայի ընդհանուր ընտրություններում Սան Խոսեի 16-րդ օրենսդիր շրջանից ընտրվել է Կոստա Ռիկայի օրենսդիր ժողովում, որտեղ ծառայել է 2010 - 2014 թվականներին։
Մեխիկո քաղաքում ծնված Գլորիան 1976-1982 թվականների Մորելոս նահանգի նախկին նահանգապետ, հանգուցյալ մեքսիկացի բժիշկ և քաղաքական գործիչ Արմանդո Լեոն Բեժարանոյի դուստրն է[1]։ Կուերնավակա քաղաքում նրա պատվին անվանված թաղամաս կա (փոստային ինդեքսը՝ 62304)[2]։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գլորիա Բեժարանո Ալմադա կատեգորիայում։ |