Գյոթեբորգի գեղարվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Շվեդիա |
Տեղագրություն | Գյոթեբորգ համայնք |
Վայր | Գյոթեբորգ |
Կազմված է | Fürstenberg Gallery? |
Հասցե | Götaplatsen 6, 412 56 Göteborg |
Հիմնադրվել է | 1923 |
Կայք | goteborgskonstmuseum.se |
Գյոթեբորգի գեղարվեստի թանգարան (շվեդ.՝ Göteborgs konstmuseum), արվեստի թանգարան Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի Գյոտապլացեն հրապարակում։
Թանգարանի հավաքածուն ներառում է 19-րդ դարավերջի Հյուսիսային Եվրոպայի երկրների արվեստի աշխարհի լավագույն նմուշները։ Նշանակալի է շռայլորեն զարդարված Ֆյորսբերգ պատկերասրահը, որն անվանվել է Գյոթեբորգի արվեստի առաջատար հովանավոր Պոնտուս Ֆյորսբերգի և նրա կնոջ Գյոտիլդայի պատվին[1]։ Պատկերասրահում ներկայացված են այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Պեդեր Կրեյերը, Կառլ Լարսենը, Բրունո Լիլյեֆոշը, Էդվարդ Մունկը, Անդերս Լեոնարդ Ցորնը։
Հավաքածուն ներառում է նաև ավելի հին և ժամանակակից արվեստի նմուշներ, ինչպես Սկանդինավյան, այնպես էլ միջազգային՝ Կլոդ Մոնե, Պաբլո Պիկասո և Ռեմբրանդ վան Ռեյն։ Michelin Green Guide-ում թանգարանն արժանացել է երեք աստղի[2][3]։
Թանգարանի շենքը ստեղծվել է Գյոթեբորգի 1923 թվականի միջազգային ցուցահանդեսի համար ճարտարապետ Սիգֆրիդ Էրիկսոնի կողմից՝ նշելու քաղաքի 300-ամյակը և ներկայացնում է սկանդինավյան նեոդասական մոնումենտալ ճարտարապետության ոճը։ Այն կառուցվել է Գյոթեբորգյան դեղին աղյուսով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյոթեբորգի գեղարվեստի թանգարան» հոդվածին։ |
|