Գյունտեր Դեմնիգ գերմ.՝ Gunter Demnig | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1947[1][2][3] (77 տարեկան) |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանիա[4][5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բեռլինի գեղարվեստի համալսարան, Kunsthochschule Kassel? և University of Kassel? |
Երկեր | Գայթաքար |
Մասնագիտություն | արվեստագետ, կոնցեպտուալ արվեստագետ, performance artist և նոր մեդիայի արվեստագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | gunterdemnig.de |
![]() |
Գյունտեր Դեմնիգ (հոկտեմբերի 27, 1947[1][2][3], Բեռլին, Գերմանիա[4][5]), գերմանացի նկարիչ։ Առավել հայտնի է իր հեղինակած հիշատակի նախագծի՝ գայթաքարի համար։ Նախագծի շրջանակներում գայթաքարեր են տեղադրվում նացիզմի զոհերի՝ հրեաների, համասեռամոլների, հաշմանդամների հիշատակին։ Գայթաքարերը տեղադրվում են Հոլոքոստի զոհերի ապրած հասցեներում՝ մայթերի վրա։ Սկիզբ առնելով Գերմանիայում՝ նախագիծը տարածվել է, և արդեն շուրջ 60.000 քար է տեղադրվել եվրոպական 21 երկրներում։
Գյունտեր Դեմնիգը մեծացել է Նաուեն ու Բեռլին քաղաքներում և ստացել է իր աբիտուրը 1967 թվականին։ Նույն տարում ընդունվում է Բեռլինի արվեստի համալսարան և սովորում պրոֆեսոր Հերբերտ Կաուֆմանի դասարանում։ 1969-1970 թվականներին համալսարանում ուսումնասիրում է նաև ինդուստրիալ արվեստ։ 1971 թվականին նա տեղափոխվում է Կասել քաղաքի գեղեցիկ արվեստների Կունստհոխշուլե քոլեջ՝ շարունակելով արվեստների ուսումնասիրությունը, և 1974 թվականին հանձնում իր առաջին պետական քննությունը։ Նույն տարում նա սկսում է նկարչություն սովորել Կասելի համալսարանում՝ Հարի Կրամերի դասարանում։ Այնուհետև, երկու տարի շարունակ՝ 1977-1979 թվականներին, զբաղվում է պատմական հուշարձանների նախագծմամբ և կառուցմամբ։ 1980-1985 թվականներին Դեմնիգը Կասելի համալսարանի արվեստի ֆակուլտետի գիտամշակութային աշխատակից էր։ 1985 թվականին նա բացում է իր առաջին արվեստանոցը Կոլոնում և իրականացնում բազմաթիվ տեղական նախագծեր։ 1994 թվականից ի վեր մասնակցում է IGNIS մշակութային կենտրոնի նախագծերին։ Դեմնիգն առավելապես հայտնի է իր ստեղծած Գայթաքար նախաձեռնությամբ։ Գերմաներեն «Stolpersteine» բառացի նշանակում է «գայթակղության քար»։ Դեմնիգի գայթաքարերը փոքր, մայթի սալիկի չափերի արույրապատ քարեր են, որոնք որպես հիշատակ տեղադրվում են նացիզմի զոհերի ապրած կամ աշխատած հասցեներում՝ մայթերի վրա։ Զոհերին հարգանքի տուրք մատուցելուց զատ, գայթաքարերը նաև իրազեկում են հանրությանը նացիստական պատերազմական հանցագործությունների մասին։ 2017 թվականի հուլիսի տվյալներով՝ եվրոպական ավելի քան 20 երկրներում արդեն տեղադրվել է շուրջ 61.000 գայթաքար[8]՝ դարձնելով նախագիծը աշխարհի ամենամեծ հիշատակի նախաձեռնությունը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյունտեր Դեմնիգ» հոդվածին։ |
|