Գյուրեր Այքալ թուրքերեն՝ Gürer Aykal | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 22, 1942 (82 տարեկան) |
Ծննդավայր | Էսքիշեհիր, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հաջեթեփե համալսարանի Անկարայի պետական կոնսերվատորիա և Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | դիրիժոր |
Աշխատատու | Բիլքենթ համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Գյուրեր Այքալ (թուրքերեն՝ Gürer Aykal; մայիսի 22, 1942, Էսքիշեհիր, Թուրքիա), թուրք դիրիժոր։ Բիլքենթի համալսարանի ադյուտանտ- պրոֆեսոր։ 1999- 2009 թվականներին եղել է Ստամբուլի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր։
Այքալը ծնվել է թուրքական Էսքիշեհիր քաղաքում։ Սովորել է Հաջեթեփայի անվան Անկարայի պետական կոնսերվատորիայում։ 1963 թվականին սովորել է ջութակ՝ Նեդջեթ Ռեմզի Աթաքի մոտ, իսկ 1969 թվականին՝ կոմպոզիցիա՝ Ահմեդ Ադնան Սայգունի մոտ։ Այնուհետև սովորել է դիրիժորություն Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոցում, որտեղ նրան դասավանդել են այնպիսի դիրիժորներ, ինչպիսիք են Անդրե Պրևին և Ջորջ Հյորսթը։ Այնուհետև մեկնել է Իտալիա, որտեղ շարունակել է ուսումը և 1973 թվականին Սուրբ Սեսիլի ազգային ակադեմիայում ստացել է երաժշտական արվեստների դոկտորի գիտական աստիճան։ Ահմեդ Ադնան Սայգունի խորհրդով մնացել է Իտալիայում, որտեղ Սրբազան երաժշտության պապական ինստիտուտում սովորել է գրիգորիանական երգեցողություն և պոլիֆոնիական երաժշտություն։
Այքալը դիրիժորություն է արել Ստամբուլի պետական սիմֆոնիկ նվագախմբում, Անգլիայի կամերային նվագախմբում, Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբում, Համբուրգի սիմֆոնիկ նվագախմբում, Անկարայի կամերային նվագախմբում և Կոնսերտգեբաուի նվագախմբում։ 1974 թվականին դարձել է Անկարայի նախագահական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։
1987- 1991 թվականներին Այքալը ղեկավարել է Տեխասի Լաբբոկ քաղաքի սիմֆոնիկ նվագախումբը, իսկ 1992- 2004 թվականներին ղեկավարել է Էլ Պասոյի սիմֆոնիկ նվագախումբը։ 2014 թվականին Անթալիայում գլխավորել է Ֆորտեպիանոյի միջազգային փառատոնի ժյուրիի կազմը[1]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուրեր Այքալ» հոդվածին։ |
|