![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 16, 1993[1][2] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ[3] | ||
Հասակ | 176 սանտիմետր | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Գոնսալո Դիեգո Բուենո Բինգոլա (իսպ.՝ Gonzalo Diego Bueno Bingola,հունվարի 16, 1993[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[3]), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող։
Բուենոն «Նասոնալ» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2011 թվականի հունիսի 4-ին «Ռամպլա Խունիորս» ակումբի դեմ մրցախաղում Գոնսալոն նորամուտ է ունեցել Ուրուգվայի առաջնությունում[4]։ Սեպտեմբերի 18-ին «Սերո Լարգո» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[5]։ 2012 թվականի հոկտեմբերի 28-ին «Էլ Տանկե Սիսլեյ» ակումբի դեմ խաղի ժամանակ Գոնսալոն երկու անգամ գրավել է դարպասը։ «Նասոնալ» ակումբի կազմում Բուենոն դարձել է Ուրուգվայի կրկնակի չեմպիոն։
2013 թվականի հունվարին տեղեկություն է հայտնվել իտալական «Ինտերա», «Սամպդորի», «Կատանի» ակումբների և մոսկովյան «ԲԿՄԱ-ի» հետաքրքրվածության մասին՝ որպես հարձակվող[6]։ Նույն թվականի ամռանը տեղափոխվել է «Կուբան» ակումբ։ 2015 թվականի սկզբին Գոնսալոն վարձույթի իրավունքով տեղափոխվել է «Նասոնալ» ակումբ։
2015 թվականի ամռանը Բուենոն վարձույթի իրավունքով տեղափոխվել է Պորտուգալիայի «Ունիան Մադեյրա» ակումբ[7]։ 2015 թվականի սեպտեմբերի 3-ին հայտնի է դարձել, որ «Կուբան»–ը և ֆուտբոլիստը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը[8]։ Սեպտեմբերի 27-ին «Էշտորիլ Փրայա» ակումբի դեմ մրցախաղում Գոնսալոն նորամուտ է ունեցել Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունում[9]։
2016 թվականի սկզբին Բուենոն տեղափոխվել է Արգենտինայի «Էստուդիանտես» ակումբ։ Փետրվարի 8-ին «Լանուսա» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունում[10]։ Նույն թվականի ամռանը Գոնսալոն խաղալով ընդամենը երեք խաղ՝ տեղափոխվել է «Դեֆենսոր Սպորտինգ» ակումբ։ Օգոստոսի 31-ին «Բոստոն Ռիվեր» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում[11]։ Սեպտեմբերի 18-ին «Ռիվեր Փլեյթ» մայրաքաղաքային ակումբի դեմ խաղում Բուենոն խփել է իր առաջին գոլը «Դեֆենսոր Սպորտինգ» ակումբի կազմում[12]։ 2017 թվականի ամռանը Գոնսալոն տեղափոխվել է «Նասոնալ» ակումբ։
2018 թվականի ամռանը Բուենոն տեղափոխվել է «Կոլոն» ակումբ։ Օգոստոսի 25-ին «Ատլետիկո Տուկուման» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[13]։
2012-ի դեկտեմբերի վերջին Բուենոն ընդգրկվել էր Ուրուգվայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Պերուի հավաքականի դեմ խմբային խաղում Գոնսալոն նորամուտը նշել է երիտասարդական ազգային հավաքականում[14]։ Խաղի վերջում հաշիվը դարձել է 3։2՝ հօգուտ Ուրուգվայի հավաքականի[15]։ Մրցախաղին նա խաղացել է նաև Էկվադորի[16], Կոլումբիայի[17], Չիլիի[18], և Պարագվայի[19] թիմերի դեմ մրցախաղերում։ Չիլիացիների դեմ խաղում Բուենոն խփել է իր առաջին գոլը երիտասարդական թիմի կազմում։
Նույն տարվա կեսերին Գոնսալոն օգնել է երիտասարդական թիմին նվաճել Թուրքայում Աշխարհի երիտասարդական առաջության արծաթե մեդալը։ Մրցախաղում նա խաղացել է Խորվատիայի[20], Նոր Զելանդիայի[21], Ուզբեկստանի[22], Նիգերիայի[23] և Իրաքի[24] թիմերի դեմ մրցախաղում։ Մրցախաղում իրաքցիների դեմ մրցախաղում Բուենոն խփել է իր առաջին գոլը։
Թիմային
Միջազգային
|