Գուդրիկ-Պիգոտ աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Աստղադիտարանի կոդ | 683 |
Երկիր | ԱՄՆ |
Վայր | Թուսոն և Արիզոնա |
ԲԾՄ | 747 մետր |
Անվանված է | Ջոն Գուդրիկ[1] և Edward Pigott?[1] |
Կայք | gpobs.home.mindspring.com/gpobs.htm |
Գուդրիկ-Պիգոտ աստղադիտարան (անգլ.՝ Goodricke-Pigott Observatory, ՄԱՄ կոդը՝ 683), մասնավոր աստղադիտարան ԱՄՆ Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում[2]։ Աստղադիտարանը հիմնվել է 1996 թվականի հոկտեմբերի 26-ին, և այդ գիշեր դիտարկումները սկսվել են Հեյլ-Բոպպի գիսաստղի լուսանկարումով։
Աստղադիտարանը անվանվել է երկու Յորքում 18-րդ դարում ապրող անգլիացի ասղագետներ Ջոն Գուդրիկի և Էդվարդ Պիգոտի պատվին։
Աստղադիտարանում բացման օրից գործում է Celestron C14, 0,35 մետր ապերտուով f/11 Շմիդտ-Կասեգրեյն աստղադիտակը։ Աստղադիտակը հետագայում բարելավվել է նոր օպտիկայով և շարժիչով, և դրանից հետո աստղադիտակին է կցվել ST-4 աստղ հետևող սարքը աստղադիտակի սխալանքը ուղղելու համար։
Կիրառվում է ևս մեկ աստղադիտակ, որը իրենից ներկայացնում է պարզապես մեծ տեսախցիկ ուղղված դեպի երկինք, այն անվանվում է MOTESS (Moving Object and Transient Event Search System)։