Գուստավ Ռոլեն-Ժեկմեն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1835[1][2] |
Ծննդավայր | Գենտ, Բելգիա |
Մահացել է | հունվարի 9, 1902 (66 տարեկան) |
Մահվան վայր | Բրյուսել, Բելգիա[3] |
Քաղաքացիություն | Բելգիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Գենտի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ և իրավաբան |
Ծնողներ | հայր՝ Hippolyte Rolin? |
Զբաղեցրած պաշտոններ | Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ, President of the Institut de Droit International?, President of the Institut de Droit International?, President of the Institut de Droit International?, President of the Institut de Droit International?, Secretary-General of the Institut de Droit International? և Secretary-General of the Institut de Droit International? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Միջազգային իրավունքի ինստիտուտ[4], Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա և Միջազգային իրավունքի ինստիտուտ |
Երեխաներ | Édouard Rolin-Jacquemyns? |
Gustave Rolin-Jaequemyns Վիքիպահեստում |
Գուստավ Ռոլեն-Ժեկմեն (ֆր.՝ Gustave Rolin-Jaequemyns, [հունվարի 31, 1835[1][2], Գենտ, Բելգիա - հունվարի 9, 1902, Բրյուսել, Բելգիա[3]), բելգիացի իրավաբան, դիվանագետ, ներքին գործերի նախարար (1878–1884 թթ.) որպես Բելգիայի լիբերալ կուսակցության անդամ։ Շվեյցարացի փաստաբան Գուստավ Մոյնիերի հետ Բելգիայում հիմնադրել է Նոբելյան մրցանակի արժանացած Միջազգային իրավունքի ինստիտուտը (Institut de Droit International) և դարձել կառույցի առաջին պատվավոր նախագահը։
Եղել է Թայլանդի թագավոր Ռամա V Չուլալունգկորնի խորհրդատուն և մեծ դեր է ունեցել երկրում կատարված առանցքային բարեփոխումների գործում, ստացել է «Չո փհյա»-ի տիտղոս, ինչն օտարերկրացուն տրվող բարձրագույն թագավորական պարգևն է։
Հայկական հարցին վերաբերող մի շարք հոդվածների հեղինակ է (տպագրվել են 1886–1889 թվականներին)։ Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Ռոլեն-Ժեկմենի «Հայաստան. հայերը և դաձնագրերը» (1891 թ.) աշխատությունը (տպագրված նաև «Հայերի դրությունը Թուրքիայում մինչև 1895 թվականի տերությունների միջամտությունը» (1896 թ., ռուսերեն) ժողովածուում)։ Հեղինակը վերլուծել է 1878 թվականի Բեռլինի վեհաժողովից հետո ընկած ժամանակաշրջանում Հայաստանի իրավիճակը՝ սերտորեն կապելով այն եվրոպական երկրների քաղաքականության հետ։ Նշել է, որ հայկական հարցը միջազգային իրավունքի ասպարեզ է մտել «ոչ թե դիվանագիտության հմայքի պատճառով, այլ որպես տրամաբանական հետևանք նախորդ ակտերի և փաստերի»։
Արևմտյան Հայաստանում բարենորոգումների անցկացման անհրաժեշտության կապակցությամբ գրել է, որ «եթե այդ պահանջը չկատարվի, և այդ շատ ընդունակ ժողովուրդը, որն ունի ազգային գիտակցություն և որի իրավունքները հանդիսավորությամբ ճանաչվեցին, առաջվա նման կմնա ճնշված, եթե թուրքական կառավարութունը չցանկանա կամ չկարողանա կատարել իր խոստումները, իսկ Եվրոպան մոռանա նրան հիշեցնել այդ մասին, ապա հայկական հարցի հետ առաջին իսկ պատեհ առիթով կկատարվի այն, ինչ կատարվեց ռումինական, սերբական, բուլղարական և ռումելիական հարցերի հետ»։ Ռոլեն-Ժեկմենը նշել է, որ այդ պահանջը չի կատարվել Բեռլինի վեհաժողովից հետո Էլ՝ տերությունների՝ հատկապես Անգլիայի և Ռուսաստանի սուր հակամարտության պատճառով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Ռոլեն-Ժեկմեն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |