Գվեն Այֆիլ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1955[1][2] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 14, 2016[3][1][2] (61 տարեկան) |
Մահվան վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրթություն | Simmons University?[4] |
Մասնագիտություն | հաղորդավար, գրող և լրագրող |
Աշխատավայր | PBS?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | White House press corps? և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կայք | pbs.org/weta/washingtonweek/gwen/ |
Gwen Ifill Վիքիպահեստում |
Գվենդոլին Լ. Այֆիլ (անգլ.՝ Gwendolyn L. Ifill, սեպտեմբերի 29, 1955[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 14, 2016[3][1][2], Վաշինգտոն, ԱՄՆ)[9], ամերիկացի լրագրողուհի, հեռուստահաղորդող և գրող։ 2008 թվականին պարգևատրվել է Պիբոդի մրցանակով։ Նրա անունը 2012 թվականին հանդիսավոր կերպով գրվել է Աֆրոամերիկացի լրագրողների ազգային ասոցիացիայի փառքի սրահում։
Գվեն Այֆիլը ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում՝ Ջամայկա շրջանում[10]։ Նա հոգևորականի ընտանիքում վեց երեխաներից հինգերորդն էր[11][12]։ Նրա ամբողջական անունը ծննդյան պահին եղել է Գվենդոլին Լ. Այֆիլ, բայց նա երբեք չի բացել գաղտնիքը՝ ինչ է նշանակել իր երկրորդ անունը՝ «Լ»–ը, որը իրեն դուր չի եկել[13]։
Այֆիլը 1977 թվականին ավարտել է Բոստոնի Սիմոնս քոլեջը՝ ստանալով արվեստի բակալավրի աստիճան[14]։
Դեռևս քոլեջում նա սկսել է հոդվածներ գրել տեղական թերթերի համար։ 1981–1984 թվականը նա աշխատել էThe Baltimore Sun թերթի խմբագրությունում, 1984–1991 թվականը՝ «Վաշինգտոն Փոստ»-ում, 1991–1994 թվականը՝ «Նյու Յորք Թայմս»-ում[14]։ 1994 թվականին նա աշխատանք է ստացել NBC հեռուստաալիքում։ 1999 թվականի հոկտեմբերից Այֆիլը դարձել է «Washington Week» ծրագրի ղեկավար և ազգային հեռուստաալիքում առաջին քաղաքական թոք շոու վարող թխամորթ կին։ Այֆիլը դարձել է առաջին թխամորթ կինը, որ վարել է վիցե-նախագահական դեբատներ[15]։ Գվեն Այֆիլը 2004 թվականի հոկտեմբերի 5-ին դեբատ է վարել փոխնախագահ, հանրապետական Դիք Չեյնիի և Հյուսիսային Կարոլինայի սենատոր, դեմոկրատ Ջոն Էդվարդսի հետ։ Այնուհետև նա բազմաթիվ բանավեճերի հաղորդավար է եղել (այդ թվում՝ Ջո Բայդենի և Սառա Փեյլիի Հիլարի Քլինթոնի և Բեռնի Սանդերսի): Այֆիլը «Քաղաքականությունը և մրցավազքը Օբամայի դարաշրջանում» բեսթսելլերի հեղինակն է, որը հրատարակվել է Բարաք Օբամայի երդմնակալության օրը[16]։
Այֆիլը մահացել է կրծքագեղձի քաղցկեղից 2016 թվականի նոյեմբերի 14-ին 61 տարեկան հասակում[15]։ CNN հեռուստաալիքի տվյալներով՝ Այֆիլը անցկացրել է իր վերջին օրերը Վաշինգտոնում, Կոլումբիայի մարզում և Խոսպիսում՝ շրջապատված հարազատներով և ընկերներով[9]։
Այֆիլը երբեք ամուասնացած չի եղել և երեխա չի ունեցել[17]։
Գվեն Այֆիլը, աշխատելով Հանրային հեռարձակման ծառայությունում, 2008 թվականին նախընտրական կամպանիայի լուսաբանման համար պարգևատրվել է Պաբոդիի մրցանակով։ Նրա անունը 2012 թվականին հանդիսավոր կերպով գրանցվել Է Աֆրոամերիկացի լրագրողների ազգային ասոցիացիայի փառքի սրահում[13]։