![]() | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1995 (29 տարեկան) |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա և Hazelwick School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Գրեյս Սաիֆ (անգլ.՝ Grace Saif, հոկտեմբերի 7, 1995, Մանչեստր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[1], բրիտանացի դերասանուհի։ Հայտնի է դարձել Նեթֆլիքսի «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալում Ամորովատ Անիսիա «Անի» Աչոլայի դերը կատարելուց հետո[2]։
Գրեյս Սաիֆը ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 7-ին, Անգլիայի Մանչեստր քաղաքում։ Նա դերասանական վարպետություն է սովորել Լոնդոնի Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում և ավարտել է այն 2017 թվականին բակալավրի աստիճանով[3]։
Սաիֆը սկսել է իր դերասանական կարիերան «Ուիլթոն» կարճամետրաժ ֆիլմից։ Սակայն նրան հռչակ է բերել Անիի դերը Նեթֆլիքսի «13 պատճառ՝ ինչու» պատանեկան դրամա հեռուստասերիալում։ 2017 թվականին նա կատարել է Էնջել Հյորլիի դերը «Բժիշկներ» հեռուստասերիալում[4]։ 2018 թվականին նա կերտել է Շաբսի դերը «Գիշերը տնից դուրս» կարճամետրաժ ֆիլմում[5]։
Գրեյսը նաև հնչյունավորել է Էբբիին «World of Warcraft: Battle For Azeroth» տեսախաղում[6]։
2019 թվականին՝ «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալի թողարկումից հետո, Գրեյս Սաիֆը ստիպված է եղել ջնջել իր ինստագրամյան կայքէջը, և փակել թվիթթերյան կայքէջը այն բանից հետո, երբ հանդիսատեսները բացասական և վիրավորական մեկնաբանություններ էին թողում իր նկարների տակ, քանի որ դժգոհ էին Գրեյսի կերտած կերպարի գործունեությամբ և ազդեցությամբ սերիալի սյուժեի վրա։ Թիմոթի Գրանադերոսն, ով կատարում էր սերիալում Մոնթիի դերն, աջակցել է Սաիֆին, գրելով իր ինստագրամյան կայքէջում․
![]() |
Անկախ այն բանից, թե դուք աջակցում եք, սիրում կամ հավանում եք հեռուստատեսային շոուի որևէ կերպարի, խնդրում եմ հիշել, որ նա տաղանդավոր և գեղեցիկ դերասան/դերասանուհի, որը մարմնավորում է սցենարով գրված բառերը։ Մեր շոուի գլխավոր թեմաներից մեկը միմյանց հանդեպ հոգատարությունն է։ Ես տեսել եմ բավականին տհաճ բաներ, որոնք ասել են համացանցում նոր կերպարի վերաբերյալ։ Դուք բոլորդ կրքոտ եք, և մենք սիրում ենք ձեզ դրա համար, բայց ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ փորձեք բարի լինել և հարգել տաղանդավոր դերասանուհու/դերասանի աշխատանքը[7]։ | ![]() |
|