Գրիգորի Գորին | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1940[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 15, 2000[1] (60 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան (1963) |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, սցենարիստ, հաղորդավար, երգիծաբան, հրապարակախոս, հեռուստահաղորդավար, երգիծաբան և վիպասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Grigoriy Gorin Վիքիպահեստում |
Գրիգորի Իզրայելի Գորին[2](իսկական ազգանունը - Օֆշտեյն, (մարտի 12, 1940[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հունիսի 15, 2000[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս դրամատուրգ, արձակագիր, գրող-երգիծաբան, սցենարիստ, մի շարք գեղարվեստա-հրապարակախոսական հոդվածների հեղինակ։
Գրիգորի Գորինը ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, զինծառայողի՝ օպերատիվ բաժնի պետ և 3-րդ հարվածային բանակի 150-րդ դիվիզիայի շտաբի հրամանատարի պաշտոնակատար՝ փոխգնդապետ Իզրայել Աբելի Օֆշտեյնի ընտանիքում[3]։ Մոր ազգանունը Գորինսկայա էր[2], այդ ազգանունն էլ հիմք է ծառայել սկզբում Գորինշտեյն, ապա Գորին գրական կեղծանունը վերցնելուն։ Հետագայում Գորինը պաշտոնապես փոխեց ազգանունը[2]։ Ավարտել է Մոսկվայի 1-ին Ի. Մ. Սեչենովի անվ. բժշկական ինստիտուտը (1963) և մի քանի տարի աշխատել շտապ օգնության բժիշկ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Գորին» հոդվածին։ |
|