Գևորգ Մարտիկյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1954[1] (70 տարեկան) |
Ծննդավայր | Լաթակիա, Սիրիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Գևորգ Մարտիկյան (արաբ․՝ كيفورك مارديكيان, հուլիսի 14, 1954[1], Լաթակիա, Սիրիա), սիրիահայ ֆուտբոլիստ, ով հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ Աչքի է ընկել Դամասկոսի «Ալ-Ջեյշ» ակումբում և Սիրիայի ազգային հավաքականի կազմում իր ելույթներով։ Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո անցել է մարզչական աշխատանքի.
Ակումբային մակարդակում Գևորգ Մարտիկյանը հանդես է եկել Լաթաքիայի «Հութին» և Դամասկոսի «Ալ-Ջեյշ» թիմերում։ Եղել է ոչ միայն հիմնական կազմի խաղացողներից, այլ նաև լավագույն ռմբարկուներից մեկը. 1978 թվականին հռչակվել է Սիրիայի առաջնության լավագույն ռմբարկու։ Նա համարվում է Սիրիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը[2]։
1979 թվականին Գևորգ Մարտիկյանն իր նորամուտը նշեց Սիրիայի ազգային հավաքականի կազմում։ 1980 թվականին ֆուտբոլիստը ազգային հավաքականի կազմում հանդես է եկել Մոսկվայի Օլիմպիական խաղերում[3], որտեղ Սիրիայի հավաքականին չի հաջողվել դուրս գալ խմբից։ Նույն թվականին Մարտիկյանը ազգային հավաքականի կազմում հանդես է եկել Ասիայի գավաթի խաղարկությունում, 1984 թվականին երկրորդ անգամ ազգային հավաքականի կազմում խաղացել է Ասիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հատվածում։ Նա մասնակցել է նաև աշխարհի 1982 թվականի առաջնության որակավորման փուլի մրցաշարին։ Հավաքականում ելույթներն ավարտել է 1985 թվականին։
Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո Գևորգ Մարտիկյանն անցել է ֆուտբոլային մարզիչ։ 1997 թվականին նա գլխավորնել է Սիրիայի ազգային հավաքականը։ Հետագայում գլխավորել է Սիրիայի մինչև 20 տարեկանների հավաքականը և նրան հասցրել 2005 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլ[4]։ Այնուհետև Մարտիկյանը նշանակվել է Սիրիայի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ։
Գևորգ Մարտիկյանի որդին՝ Մարտիկ Մարտիկյանը, նույնպես ֆուտբոլիստ է և հանդես է եկել Սիրիայի ազգային հավաքականի կազմում։
|