Դամիան դի Գոյշ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1502[1] |
Ծննդավայր | Alenquer[2] |
Մահացել է | հունվարի 30, 1574[3] (71 տարեկան) |
Մահվան վայր | Alenquer |
Քաղաքացիություն | Պորտուգալիայի թագավորություն |
Կրթություն | Պադովայի համալսարան |
Մասնագիտություն | մարդասեր, պատմաբան, թարգմանիչ, կոմպոզիտոր, աստվածաշնչի թարգմանիչ, դիվանագետ և գրող |
Ստորագրություն | |
Damião de Góis Վիքիպահեստում |
Դամիան դի Գոյշ կամ Գուշ (պորտ.՝ Damião de Góis, Goes, փետրվարի 2, 1502[1], Alenquer[2] - հունվարի 30, 1574[3], Alenquer), պորտուգալացի մտավորական-հումանիստ, դիվանագետ, թարգմանիչ, կոմպոզիտոր։
Ազնվականների ընտանիքից է, նրա պապը եղել է Հենրիխ Ծովագնացի շրջապատից։
Մանուել 1-ինի օրոք` 1523 թվականին, նրան ուղարկել են Անտվերպեն, որտեղ ծառայել է որպես պորտուգալական ֆակտորիայի քարտուղար, կապ է ունեցել Ֆուգերների և այլ առևտրական տների հետ։
Եվրոպայի շատ երկրներում է շրջել, հանդիպել Լյութերին, Սեբաստիան Մյունստերին, Մելանխթոնին, սովորել Էրազմ Ռոտերդամցու մոտ և ընկերացել նրա հետ։ Ընկերություն է արել պորտուգալացի պատմիչներ և գրողներ Ժուան դի Բարուշի, Անդրե դե Ռեզենդիի հետ։ Կուրսերի է հաճախել Պադուի և Լյովենի համալսարաններում։ Հավաքել է գեղանկարներ։
1533 թվականին ուխտագնացություն է արել դեպի Սանտյեգո դե Կոմպոստելա։ 1538 թվականին ամուսնացել է հոլանդուհու հետ։ Fides, religio, moresque Aethiopum (1540) ստեղծագործության մեջ առաջին անգամ հրապարակել է Եթովպիայում քրիստոնեության վերաբերյալ վկայության։
1548 թվականին նշանակվել է որպես Տորե դու Տոմբուի գլխավոր պաշտպան։ Կազմել է Լիսաբոնի նկարագրությունը (1554)։
Գրող-հրապարակախոսը պորտուգալերեն է թարգմանել Աստվածաշունչը (Էկլեզիաստի գիրքը) և Ցիցերոնի «Ծերության մասին» թեզը։ Թարգմանել է նաև պորտուգալերենից լատիներեն։
Ազատամտության համար ենթարկվել է ինկվիզիցիայի, 1571 թվականին դատապարտվել ցմահ բանտարկության։ Բաց է թողնվել, որբ ծանր հիվանդ էր և մահացել է անհայտ պայմաններում (հնարավոր է, որ նրան սպանել են)[4]։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամիան դի Գոյշ» հոդվածին։ |
|