Դանեշմանդ Ղազի | |
---|---|
Ծնվել է | 11-րդ դար |
Ծննդավայր | Մալաթիա, Թուրքիա |
Մահացել է | 1085 |
Քաղաքացիություն | Սելջուկյան սուլթանություն, Դանեշմանդի ամիրայություն և Beylik of Karasi |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | կառավարիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Bey of Karasi? |
Երեխաներ | Gazi Gümüshtigin? |
Danişmend Վիքիպահեստում |
Դանիշմենդ Ղազի, ամբողջական անունը՝ Գյումուշթեքին Դանիշմենդ Ահմեդ-ղազի (11-րդ դար, Մալաթիա, Թուրքիա - 1085), միջնադարյան զորավար, Դանիշմենդների ամիրայության հիմնադիր։
Մաթևոս Ուռհայեցի «Ժամանակագրություն»[1]։ Այդ տարի նաև մահացավ, հռոմեացիների երկրի մեծ ամիրան՝ Դանիշմենդը։ Նա ազգությամբ հայ էր, լավ ամուսին, բարյացակամ էր քրիստոնյաների հանդեպ։ Այսպիսով նրա մահը մեծ ողբերգությամբ ավարտվեց քրիստոնյաների համար։ Ամիրան իրենից հետո թողեց տասներկու որդի, իսկ նրան հաջորդած ավագ որդի Ղազին, դրանից առաջ սպանեց իր բոլոր եղբայրներին։ |
Սկզբնաղբյուրներում նրա ծագման վերաբերյալ առկա են մի քանի տարբերակներ, այդ թվում նաև՝ առասպելական։ Բյուզանդացի պատմիչ Քոնիաթը նրան համարում է Արշակունյաց շառավիղ։ Համաձայն Մաթևոս Ուռհայեցու և Վարդան Գանձակեցու նա ուներ հայկական ծագում[2]։
Այլ պատմիչներ նրան համարում են կամ սելջուկ սուլթան Մալիքշահ I-ի զարմիկը, կամ Սուլեյման I-ի մորական հորեղբայրը։ Ոմանք նրան համարում են Սելջուկյան սուլթանության բանակի զորահրամանատար Մանազկերտի ճակատամարտում։ Համաձայն Դանիշմենդ-նամե էպոսի՝ նա ծնունդով Մալաթիայից էր[2]։
Մի շարք ժամանակակից պատմաբանների կարծիքով Դանիշմենդը ծագումով հայ էր[3][4], իսկ հավատքով մուսուլման[3]։
Թուրք գիտնական Մ. Բայրատը գրում է, որ Դանիշմենդ Ղազին թուրքմեն ուսուցիչ Դանիշմենդ Ալի Թայլուի որդին էր (պարս.՝ دانشمند)։ Ղազին հոր պես լինելով կրթված անձնավորություն իրեն անվանակոչեց Դանիշմենդ։ Ալի Թայլուն Խորեզմ քաղաքի ուսուցիչն էր[5]։
Բյուզանդական բանակի ջախջախումը Մանազկերտում թյուրքերին, ինչպես նաև Դանիշմենդին հնարավորություն ընձեռեց, զբաղեցնել գրեթե ամբողջ Փոքր Ասիան։ Դանիշմենդի զորքերը բռնազավթեցին կենտրոնական Անատոլիան, ներառյալ Թոքատ, Նեոկեսարիա, Սեբաստիա (Սիվաս) և Եվհայթա քաղաքները։
Առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում Դանիշմենդը հայտնվեց ուղիղ խաչակիրների ճամփին։ 1097 թվականին Դորիլեայի ճակատամարտում նա պարտվողի դերում հայտնվեց, իսկ 1100 թվականին նրան հաջողվեց գերի վերցնել Բոհեմունդ I-ին։ Շարունակելով ռազմարշավը Դանիշմենդը գրավեց իր ծննդավայր՝ Մալաթիան։
Գյումուշթեքին Դանիշմենդ Ահմեդ-ղազին մահացավ 1104 թվականին։ Նրա մահից հետո Դանիշմենդների ամիրայության գահը ժառանգեց նրա որդի Ղազի Գյումուշթեքինը։
Դանիշմենդ Ղազին հանդիսանում է թուրքական՝ «Դանիշմենդ-նամե» էպոսի գլխավոր հերոսը։
Not only did Armenians of different faiths—Apostolic, Orthodox, Muslim—constitute the bulk of the population in eastern Asia Minor during the Seljuk domination, but fairly quickly an Armeno-Turkish community came into existence through intermarriage. Intermarriage occurred not only between the families of Armenian civil servants and Turkish lords but at the very pinnacle of the state. By the thirteenth century few Seljuk sultans of eastern Asia Minor lacked an Armenian, Georgian, or Greek parent or grandparent. Evidence even suggests that the great warlord and founder of the Danishmendid emirate, hero of the Turkish epic (the Danishmend-name), emir Malik Danishmend himself, was a Muslim Armenian. Judging from the many clearly Armenian names of his comrades-in-arms who waged holy war against the Byzantine Christian "infidels," the same was true of his inner circle. Danishmendid coinage usually was stamped with the sign of the Cross and/or a bust of Christ.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանեշմանդ Ղազի» հոդվածին։ |
|