Դանիել Ալվարադո իսպ.՝ Daniel Alvarado | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1949 |
Ծննդավայր | Մարակայբո, Վենեսուելա |
Մահացել է | հուլիսի 8, 2020[1][2] (70 տարեկան) |
Մահվան վայր | Կարակաս, Վենեսուելա[3] |
Կրթություն | Դոկտոր Լիցեո ՝ Խեսուս Էնրիկե Լոսսադա |
Քաղաքացիություն | Վենեսուելա |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | դերասան և երգիչ |
Աշխատավայր | RCTV?, Televen?, Venezolana de Televisión? և Venevisión |
Ժանրեր | զուլյան պարկապզուկ |
Ամուսին(ներ) | Էմմա Ռաբբե |
Երեխա(ներ) | Դանիելա Ալվարադո |
Դեննիս Դանիել Ալվարադո Մորիլյո (իսպ.՝ Dennis Daniel Alvarado Morillo, օգոստոսի 12, 1949, Մարակայբո, Վենեսուելա - հուլիսի 8, 2020[1][2], Կարակաս, Վենեսուելա[3]), վենեսուելացի դերասան, երգիչ։
Ծնվել է 1949 թվականում օգոստոսի 12-ին Մարակայբոյում (Սուլիա նահանգ) բազմանդամ ընտանիքում (9 երեխա, որտեղ Դանիելը կրտսերն էր)։
Իր կարիերան սկսել է որպես երգիչ-գայտերո (գայտան (իսպ.՝ gaita) երաժշտական ոճ է, որը տարածված է Սուլիայում), հայտնի է դարձել «Նեգրիտո Ֆուլլերո» (իսպ.՝ Negrito Fullero) երգի իր մեկնաբանմամբ, որն էլ մինչ այսօր ասոցացվում է նրա հետ։ Իսկ Նեգրիտո Ֆուլլերոն դարձել է դերասանի մականունը։ Վաղ մանկությունից Ալվարադոն ունեցել է երկու նախասիրություն՝ երաժշտություն ու թատրոն։ 8 տարեկան հասակում նա կազմել է իր առաջին երաժշտական խումբը, իսկ հետո որպես դերասան նշել է իր նորամուտը մանկական թատերական ներկայացման մեջ։
Ալվարադոն ավարտել է Մարաքայբոյի Դրամատիկական Արվեստի դպրոցը և 20 տարեկանում տեղափոխվել Կարակաս։ Սկզբում նա հանդես է եկել որպես վոկալիստ երաժշտական խմբերում («Los caracuchos» և այլն), իսկ 1970-ական թվականների կեսերին Ալվարադոն սկսել է աշխատել «Ateneo de Caracas» թատրոնում՝ միևնույն ժամանակ հանդես գալով հեռուստատեսությունում։ Ընդհանուր առմամբ, Ալվարադոն ունի մոտ 100 հեռուստանովելա և շուրջ 30 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր, հետևաբար նրան վստահորեն կարելի է անվանել Վենեսուելայի հեռուստատեսության և կինոյի ամենահաճախ նկարահանված դերասան։ Ալվարադոն մի շարք հեռուստատեսային մրցանակների դափնեկիր է (այդ թվում՝ որպես ոչ գլխավոր դերերում - Ռեյնալդո «Ռևանշ» (իսպ.՝ La Revancha) հեռուստանովելում)։
Ալվարադոն բազմազավակ հայր էր (ուներ 7 երեխա՝ 3 ամուսնությունից)։ Առաջին ամուսնությունից նա ունեցել է 2 որդի՝ Դանիելն ու Լուիսը։
1978-1994 թվականներին նա ամուսնացած է եղել դերասանուհի Կարմեն Խուլիս Ալվարեսի հետ։ Նրանք ունեին 2 զավակ․ որդին՝ Դանիել Կառլոսը և դուստրը՝ Դանիելա դել Կարմեն Ալվարադո Ալվարեսը։ Վերջինս ընտրել է ծնողների ուղին՝ դառնալով դերասան։ 1989 թվականին Դանիել Ալվարադոն (Ռեյնալդո Մալդոնադոյի դերում) և Կարմեն Խուլիս Ալվարեսը (Էլիսենդա Էրրիարտի դե Մալդոնադոյի դերում) խաղացել են «Ռևանշ» հեռուստանովելայում՝ խորթ տղայի և խորթ մոր դերերում։ Այդ ժամանակ դերասաններն արդեն 10 տարվա օրինական ամուսիններ էին։ Նրանց հետ նկարահանվել է նրանց դուստրը՝ Դանիելա Ալվարադոն (Գաբիի դերում)։
1998 թվականին Ալվարադոն ամուսանացել է Էմմա Իրմգարդ Մարինե Ռաբբե Ռամիրեսի հետ (դերասանուհի և մոդել), որի հետ համատեղ ունեցել են երեք որդի՝ Դանիել Ալեխանդրո, Դիեգո Խոսեն և Կալվին Դանիելը։
Ալվարադոն մահացել է 2020 թվականի հուլիսի 8-ին իր տան աստիճաններից ընկնելու արդյունքում[4]։
|