Դանիել Կոլոբեր ֆր.՝ Danielle Collobert | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Danièle Collobert[1] |
Ծնվել է | հուլիսի 23, 1940[1] |
Ծննդավայր | Rostrenen[1] |
Վախճանվել է | հուլիսի 24, 1978[1] (38 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[1] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, լրագրող և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Դանիել Կոլոբեր (ֆր.՝ Danielle Collobert, հուլիսի 23, 1940[1], Rostrenen[1] - հուլիսի 24, 1978[1], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[1]), ֆրանսիացի գրող, լրագրողուհի։
Դանիել Կոլոբերը ծնվել է 1940 թվականի հուլիսի 24-ին[2]։ Մայրը եղել է դպրոցական ուսուցիչ է, պատերազմի և օուպացիայի ժամանակ Դանիելը մեծացել է հարազատների մոտ[3]։ Հայրը եղել է դիմադրության մասնակիցը, որին տեսել է միայն երկրի ազատագրումից հետո։
1945 թվականին ընտանիքը տեղափոխվել է Փարիզ։ Դանիելը սկսել է գրել 1956 թվականից։ Ընդունվել է Բարձրագույն նորմալ դպրոց, բայց 1961 թվականին թողել է ուսումը։ Նա աշխատել է արվեստի պատկերասրահում, իր միջոցներով 1961 թվականին հրատարակել է առաջին գիրքը՝ «Պատերազմի ժամանակների երգերը», սակայն հետագայում ոչնչացրել է դրա տպաքանակը։ Աջակցել է Ազգային ազատագրական ճակատին, քաղաքական գործունեության պատճառով ստիպված է եղել լքել Ֆրանսիան։ Ապրել Իտալիայում, նրա աշխատությունները թարգմանվել իտալերենից, համագործակցել է Ալժիրի դիմադրության մամուլի հետ։ «Սպանություն» գիրքը, որը նա ինքն է համարել առաջինը, այլ հրատարակիչների մերժումներից հետո, հրատարակվել է Գալիմար հրատարակչության կողմից՝ 1964 թվականին, ֆրանսիացի գրող, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ Ռայմոնդ Քենոտի աջակցությամբ։
1968 թվականին ապրել է Պրահայում։ 1970-ականներին ճանապարհորդել է։ Նա ինքնասպանություն է գործել իր ծննդյան օրը փարիզյան հյուրանոցներից մեկում՝ Դոֆին փողոցում։
|