Դան Կրիպեն | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Canistota, Մակ-Քուկ շրջան, Հարավային Դակոթա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Օհայո նահանգի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Դան Կրիպեն (անգլ.՝ Dan Crippen, մարտի 18, 1952, Canistota, Մակ-Քուկ շրջան, Հարավային Դակոթա, ԱՄՆ), Ազգային կառավարիչների ասոցիացիայի հիմնադիր տնօրեն։ Եղել է Կոնգրեսի Բյուջետային օֆիսի նախկին տնօրենը և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի օգնականը։ Կրիպենը մինչև վերջերս ծառայում էր ՆԱՍԱ-ի Ավիատիեզերական անվտանգության հարցերով խորհրդատվական հանձնաժողովում։ Ավարտել է Հարավային Դակոտայի համալսարանը (Բակալավրի աստիճան 1974) և Օհայոյի պետական համալսարանը (Մագիստրոսի աստիճան 1976, Ասպիրանտուրա 1981)։
1981-1985 թվականներին Կրիպենը ծառայում էր Սենատում փոքրամասնությունների առաջնորդ Հովարդ Բարքերի մոտ որպես տնտեսական քաղաքականության գլխավոր խորհրդատու։ Երբ Բարքերը դարձավ նախագահ Ռեյգանի անձնակազմի ղեկավար՝ 1987 թվականին, Կրիպենը Բարքերի հետ միասին գնաց Սպիտակ տուն, որպես նախագահի Ներքին քաղաքականության հարցերով օգնականի տեղակալ 1987-1988 թվականներին, իսկ 1988-1989 թվականներին արդեն որպես Ներքին քաղաքականության հարցերով նախագահի խորհրդական[1]։ Հանրապետականները հույս ունեին, որ Կրիպենը կարող է լինել Ռեյգանի հատկացումային օրինագծերի կողմնակիցը, և կկարողանա բարելավել հարաբերությունները Կոնգրեսի հետ[2]։ Այն բանից հետո, երբ 1989 թվականին Ռեյգանը թողեց նախագահի պաշտոնը, Կրիպենը անցավ մասնավոր սեկտոր դառնալով Վաշինգտոնյան խորհրդի ղեկավարը (1996–1999), Մերրիլ Լինչ իրավաբանական և լոբբիստական ընկերությունում որպես գործադիր տնօրեն և Դուբերսթեյնում, որը հասարակական կապերի խորհրդատվական ընկերություն է, որպես հիմնադիր և փոխնախագահ[3]։
Կրիպենը Կենգրեսի Բյուջետային գրասենյակի նախագահն էր 1990-2003 թվականներին։ Հանրապետական առաջնորները ընտրեցին Կրիպեին, որպես հնարավորինս չափավոր թեկնածուի, դրանով առաջացնելով մյուս երկու կուսակցական թեկնածուների զայրույթը, ովքեր ավելի գաղափարական ղեկավար էին փնտրում[4]։ 2003 թվականին Ուոլ Սթրիթ ամսագիրը իր հոդվածներից մեկում նշում էր, որ Կրիպենը կարող է իր պաշտոնը կորցրած լինել դինամիկ հաշվարկներ չկատարելու պատճառով, ինչը գործնականում կիրառվում է առաջարկի կողմնակի տնտեսագիտության կողմից[5]։
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն); Missing or empty |title=
(օգնություն)
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն); Missing or empty |title=
(օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն); Missing or empty |title=
(օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)