Դեմի Լեյ Նել Փեթերս անգլ.՝ Demi-Leigh Nel-Peters | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1995 (29 տարեկան) |
Ծննդավայր | Սեջֆիլդ, Knysna Local Municipality, Էդեն, Արևմտյան Կապ, ՀԱՀ[1] |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան |
Մասնագիտություն | մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Ամուսին | Tim Tebow? |
Պարգևներ և մրցանակներ | |
Demi Leigh Nel Peters Վիքիպահեստում |
Դեմի Լեյ Նել Փեթերս (անգլ.՝ Demi-Leigh Nel-Peters, հունիսի 28, 1995, Սեջֆիլդ, Knysna Local Municipality, Էդեն, Արևմտյան Կապ, ՀԱՀ[1]), հարավաֆրիկացի մոդել, «Միսս Տիեզերք-2017» մրցույթի հաղթող[2]։ Մրցույթի երկրորդ հաղթողը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից Մարգարետ Գարդիներից հետո, որը 1978 թվականին ճանաչվել էր Միսս Տիեզերք։
Դեմի Լեյ Նել Փեթերսը ծնվել է Արևմտյան Կապի Սեջֆիլդ քաղաքում, Էնն-Մարի Սթինկամպի և Բեննի Փեթերսի ընտանիքում[3]։ Նրա համամայր կրտսեր քույրը՝ Ֆրանիեն, ի ծնե հաշմանդամ է[4][5]։ Նել Փեթերսըն ավարտել է Հյուսիսարևմտյան համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան բիզնեսի կառավարման բնագավառում[6][7]։ Ազատ տիրապետում է անգլերեն և աֆրիկաանս լեզուներին[6]։
Նել Փեթերսն իր կարիերան սկսել է «Միսս ՀԱՀ-2017» մրցույթում տարած հաղթանակից, որտեղ նա ներկայացրել է Արևմտյան Կապը[8]։ Այդ հաղթանակը նրան հնարավորություն է տվել ներկայացնել ՀԱՀ-ը Միսս աշխարհ-2017 և Միսս Տիեզերք-2017 մրցույթներին, սակայն դրանց անցկացման ամսաթվերը համընկել են, և նա կարողացել է մասնակցել միայն Միսս Տիեզերք մրցույթին, որը կայացել է Լաս Վեգասում։
Միսս ՀԱՀ մրցույթում հաղթելում հետո Նել Փեթերսը համարվել է Միսս Տիեզերք-2017 մրցույթի հաղթողի հիմնական թեկնածու[9]։ Հաղթելով մրցույթում՝ նա ստացել է Միսս Տիեզերքի թագը նախորդ տարվա հաղթողից՝ ֆրանսուհի Իրիս Միտենարից[10][11]։ Նել Փեթերսը դարձել է Միսս Տիեզերք մրցույթի երկրորդ հաղթող Հարավաֆրիկյան Հանրապետությունից Մարգարետ Գարդիներից հետո, որը ճանաչվել էր Միսս Տիեզերք 1978 թվականին[12][13][14]։
Մրցույթի ընթացքում Սթիվ Հարվին Նել Փեթերսին հարցրել է, թե իր որ անձնական հատկանիշներով է նա ամենցից շատ հպարտանում և ինչպես պետք է օգտագործի այդ որակները Միսս Տիեզերք դառնալուց հետո։ Փեթերսը պատասխանել է, որ «պետք է վստահ լինես քեզ վրա որպես անհատ։ Միսս Տիեզերքը կին է, որն իր մեջ հաղթել է բազմաթիվ վախեր և այդ պատճառով էլ ունակ է օգնել այլ կանանց՝ հաղթահարելու այդ վախերը։ Նա կին է, որից երբեք չի կարելի խնդրել չափից շատ, և ես կարծում եմ, որ ես հենց այդպիսի մարդ եմ»[15]։ Նել Փեթերսը նաև հայտարարել է, որ ցանկանում է անհատական պաշտպանության իր դասընթացը օգտագործել նրա համար, որ օգնի հնարավորինս մեծ թվով կանանց[5][16] և դեմ է արտահայտվել աշխատավայրում կանանց նկատմամբ ցուցաբերվող խտրականություններին՝ նշելով կանանց աշխատանքի ավելի ցածր վարձատրվելու անարդարացիությունը[17]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմի Լեյ Նել Փեթերս» հոդվածին։ |
|