Դեյվիդ Մեդյանիկ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Ռոտերեմ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գրող |
David Miedzianik Վիքիպահեստում |
Դեյվիդ Մեդյանիկ (անգլ.՝ David Christopher Miedzianik, հուլիսի 24, 1956, Ռոտերեմ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի բանաստեղծ և գրող, առաջին աուտիզմով մարդը, որը գրել է ինքնակենսագրական։ Նրա աշխատանքները լայնորեն վերլուծվել են աուտիզմի հայտնի հետազոտողների կողմից[1]։
Մեդյանիկը ծնվել է Ռոտերեմ, ռուս ընտանիքում։ 1972 թվականին, երբ նա 16 տարեկան էր, բժիշկները նրա մոտ ախտորոշել են աուտիզմ։ 1985 թվականին նա գրել է իր առաջին գիրքը՝ «Իմ ինքնակենսագրությունը», որը հրատարակվել է 1986 թվականին Նոթինգհեմի համալսարանի աջակցությամբ[2]։ 1993 թվականին գիրքը վերահրատարակվել է ԱՄՆ֊ում՝ Հյուսիսային Կարոլինայի աուտիկ հասարակության աջակցությամբ։ Դեյվիդը միաժամանակ գրել է իր առաջին բանաստեղծությունները և պոեմները։ Նրա պոեզիայի թեմաներն են դեպրեսիան, մեկուսացումը և տխրությունը։
1997 թվականին լույս է տեսել Մեդյանիկի պոեզիայի անթոլոգիան՝ «Այժմ ինձ մնում է միայն ես»։ Նույն թվականին նա գրել է «Աուտիզմ. կյանքի պատմության մոտեցում» հոդվածը Սառա Կրոսկինի հետ։
Բրիտանացի երգահան Ռեյ Հերնը 1989 թվականին Մեդյանիկի կյանքի մասին երգ է գրել՝ «Song for David» վերնագրով[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Մեդյանիկ» հոդվածին։ |
|