Դենիզե Բիլման | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | Denise Biellmann |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի |
Երկիր՝ | Շվեյցարիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 11, 1962[1] (61 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ցյուրիխ, Շվեյցարիա[2] |
Հասակ՝ | 160 սանտիմետր |
Դենիզե Բիլման (գերմ.՝ Denise Biellmann, դեկտեմբերի 11, 1962[1], Ցյուրիխ, Շվեյցարիա[2]), շվեյցարացի գեղասահորդ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն (1981), Շվեյցարիայի եռակի չեմպիոն։
Մարզվել է մոր՝ Հայդի Բիլմանի (Heidi Bielmann) և Օտտո Հյուգինի (Otto Hügin) մոտ[3]։ 11 տարեկանում դարձել է Շվեյցարիայի պատանեկան առաջնության չեմպիոն[4]։ Միջազգային մրցույթներում նորամուտը կատարել է 1976 թվականին։ 1977 թվականին Հելսինկիի Եվրոպայի առաջնությանը, որը նրա կարիերայի ընթացքում առաջին Եվրոպայի առաջնությունն էր, կատարել է եռակի սալխով և իրանը հետ թեքելով ու ազատ ոտքը բռնելով պտույտ (ֆիրմային պտույտ)։ Մրցավարական կազմը տեխնիկայի համար նրան նշանակել է 2 հատ 5,9, իսկ ազատ ծրագրում նա միանգամից զբաղեցրել է երկրորդ տեղը։
Գեղասահքի պատմության մեջ է մտել պտույտների բացառիկ տեխնիկայի և հատկապես ոտքը բռնած վիճակով պտույտների շնորհիվ, որը նրա պատվին կոչվում է «բիլման» (bielmann spin), չնայած նա դրանց առաջին կատարողը չէ (օրինակ՝ 1974 թվականին այդպիսի պտույտներ կատարել է շվեյցարացի Կարին Իտենը (Karin Iten)): Բիլմանն այդ պտույտները կատարել է առավելագույնս ձգված և ընդհանրապես մեծ արագությամբ, ճշգրիտ կենտրոնադրումով և մեծ քանակությամբ դարձաշրջաններով։ 1981 թվականին ազատ ծրագրում բոլոր պտույտները միասին նա կատարել է 105 դարձաշրջան՝ վայրկյանում 1,8 պտույտ արագությամբ, ինչը կազմել է ծրագրի ամբողջ ժամանակի 24 % -ը։ Դրանից հետո բացառիկ պտույտները վերջնականապես սկսեցին համարել գեղասահքի շվեյցարական դպրոցի այցեքարտը։
Աշխարհում առաջին գեղասահորդուհին է, որ Եվրոպայի առաջնության ժամանակ կատարել է եռակի լուտց (1978 թվական), ինչի համար գեղասահորդուհիների մեջ առաջին անգամ ստացել է 6,0 միավոր (և 5 հատ 5,9 միավոր) տեխնիկայի համար։ Առաջիններից մեկն է, որ աշխարհի առաջնության ժամանակ կատարել է եռակի հանգույցով ցատկ (1978 թվական, Ելենա Վոդորեզովայի հետ միասին)։ Ընդհանուր առմամբ Դենիզե Բիլմանի կարճ և ազատ ծրագրերը տարբերվում էին բարդ և որակյալ տեխնիկայի ներդաշնակ համադրությամբ, միևնույն ժամանակ՝ բարձր ոճով, վարպետությամբ և երաժշտականությամբ։
Սակայն Բիլմանը շատ անհաջող է կատարել պարտադիր ֆիգուրաները, ինչի պատճառով նույնիսկ մրցանակակիր չի դարձել։ Եվ միայն 1981 թվականին, բարելավելով ֆիգուրաների որակը, կարողացել է դառնալ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն (այդ թվում նաև աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ կատարել է եռակի լուտց։
1982 թվականից մասնակցում է պրոֆեսիոնալ շոուների՝ տարիներ անց կատարելով բիլման պտույտներ և եռակի բարդ ցատկեր։ Ապրում է Ցյուրիխում։
2007 թվականին պրոֆեսիոնալ պարող Սվեն Նինեմանի հետ մասնակցել է պարային Եվրատեսիլին, որտեղ զբաղեցրել են վերջին՝ 16-րդ տեղը։
Միջազգային | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցում / Մրցաշրջան | 1972-1973 | 1973-1974 | 1974-1975 | 1975-1976 | 1976-1977 | 1977-1978 | 1978-1979 | 1979-1980 | 1980-1981 |
Ձմեռային օլիմպիական խաղեր | 4 | ||||||||
Աշխարհի առաջնություն | 15 | 10 | 5 | 5 | 6 | 1 | |||
Եվրոպայի առաջնություն | 6 | 4 | 3 | WD | 1 | ||||
NHK Trophy | 1 | ||||||||
Richmond Trophy | 3 | ||||||||
Ազգային | |||||||||
Շվեյցարիայի առաջնություն | 5 J | 1 J | 11 | 3 | 2 | 2 | 1 | 1 | 1 |
J = պատանեկան, WD = հեռացում |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիզե Բիլման» հոդվածին։ |
|