Դեպրեսիվ ռեալիզմ, Լորեն Սփլավի և Լին Իվոն Աբրամսոնի կողմից մշակված վարկած[1], համաձայն որի դեպրեսիայում գտնվող մարդիկ ավելի իրատեսական եզրակացություններ են անում, քան այն մարդիկ, ովքեր դեպրեսիայով չեն տառապում։ Չնայած ենթադրվում է, որ դեպրեսիայով տառապող մարդիկ ունեն բացասական կոգնիտիվ կողմնակալություն, որը հանգեցնում է կրկնվող բացասական ավտոմատ մտքերի, ոչ հարմարվողական վարքի և դիսֆունկցիոնալ աշխարհահայացքային համոզմունքների[2][3][4], դեպրեսիվ ռեալիզմը պնդում է ոչ միայն, որ այս բացասականությունը կարող է արտացոլել աշխարհի ավելի ճշգրիտ գնահատականը[1], այլ նաև, որ դեպրեսիա չունեցող մարդկանց գնահատականները կանխակալորեն դրական են[5]։
Երբ մասնակիցներին խնդրել են սեղմել կոճակը և գնահատել այն վերահսկողության աստիճանը, որը նրանք կարծում են, որ ունեն լույսերը միացնելու վրա, դեպրեսիա ունեցող մարդիկ վերահսկողության ավելի ճշգրիտ գնահատականներ են տվել, քան դեպրեսիա չունեցող մարդիկ[6]։ Այն մասնակիցների շրջանում, որոնց խնդրել են կատարել առաջադրանքը և գնահատել իրենց արդյունքները՝ առանց որևէ հետադարձ կապի, դեպրեսիա ունեցող մարդիկ ավելի ճշգրիտ ինքնագնահատական են տվել, քան դեպրեսիա չունեցող մարդիկ[7][8][9][10]։ Այն մասնակիցների համար, որոնց խնդրել են կատարել մի շարք առաջադրանքներ, որոնց տրվել է հետադարձ կապ յուրաքանչյուր առաջադրանքից հետո, և ովքեր բոլոր առաջադրանքներն ավարտելուց հետո ինքնուրույն գնահատել են իրենց ընդհանուր առաջադիմությունը, դեպրեսիա ունեցող մարդիկ կրկին ավելի մեծ հավանականությամբ են ճշգրիտ ինքնագնահատական տվել, քան դեպրեսիա չունեցող մարդիկ[11][12][13][14][15][16]։ Երբ նրանց խնդրել են գնահատել իրենց աշխատանքը ինչպես առաջադրանքը կատարելուց անմիջապես հետո, այնպես էլ որոշ ժամանակ անց, դեպրեսիա ունեցող մարդիկ ճշգրիտ գնահատականներ են տվել ինչպես անմիջապես առաջ, այնպես էլ ժամանակի ընթացքում[17]։
Ուղեղի ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային շերտագրության ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ դեպրեսիայով հիվանդներն ավելի ճշգրիտ են իրենց պատճառահետևանքային կապերում դրական և բացասական սոցիալական իրադարձությունների վերաբերյալ, քան դեպրեսիա չունեցող մասնակիցները[18]։
Երբ մասնակիցներին խնդրել են գնահատել ինչպես իրենց աշխատանքը, այնպես էլ ուրիշների աշխատանքը, դեպրեսիա չունեցող մարդիկ ցուցաբերել են դրական կողմնակալություն իրենց գնահատելիս, սակայն ուրիշներին գնահատելիս այդ կողմնակալությունը բացակայել է։ Դեպրեսիվ մարդիկ, ընդհակառակը, կողմնակալություն չեն ցուցաբերել իրենց գնահատելիս, բայց դրական կողմնակալություն են ցուցաբերել ուրիշներին գնահատելիս[19][20][21]։
Մասնակիցների մտքերը հանրային միջավայրում գնահատելիս, համեմատած մասնավորի հետ, դեպրեսիա չունեցող մարդկանց մտքերը հասարակության մեջ ավելի լավատեսական են, քան առանձնացած, մինչդեռ դեպրեսիվ մարդիկ հասարակության մեջ ավելի քիչ լավատես էին[22][23][24][25]։
Երբ նրանց խնդրել են գնահատել իրենց առաջադիմությունը առաջադրանքները կատարելուց անմիջապես հետո, ապա նաև որոշ ժամանակ անց, դեպրեսիա ունեցող մարդիկ ավելի ճշգրիտ են եղել, երբ գնահատռլ են իրենց առաջադրանքը կատարելուց անմիջապես հետո, սակայն որոշ ժամանակ անց ավելի բացասական գնահատական են տվել։ Մինչդեռ դեպրեսիա չունեցող մարդիկ դրական են եղել ինչպես կատարումից անմիջապես հետո, այդպես էլ որոշ ժամանակ անց[11][15]։
Хотя депрессивные люди выносят точные суждения об отсутствии контроля в ситуациях, когда они на самом деле не имеют контроля, эта оценка также распространяется на ситуации, где у них действительно есть контроль, предполагая, что депрессивная точка зрения в целом не более точна.
Չնայած դեպրեսիվ մարդիկ վերահսկողության բացակայության վերաբերյալ ճշգրիտ դատողություններ են անում այն իրավիճակներում, երբ նրանք իրականում վերահսկողություն չեն չունենում, այս գնահատումը տարածվում է նաև այն իրավիճակներում, երբ նրանք վերահսկողություն են ունենում, ինչը ենթադրում է, որ դեպրեսիվ տեսակետն ընդհանուր առմամբ ավելի ճշգրիտ չէ[26]։
Մի հետազոտություն ցույց է տվել, որ իրական պայմաններում դեպրեսիայով տառապող մարդիկ ավելի քիչ ճշգրիտ և ավելի ինքնավստահ են իրենց կանխատեսումներում, քան իրենց ոչ դեպրեսիվ հասակակիցները[27][28]։
Ոմանք պնդում են, որ ապացույցներն համոզիչ չեն, քանի որ իրականության ստանդարտ գոյություն չունի, ախտորոշումները կասկածելի են, և արդյունքները կարող են կիրառելի չլինել իրական աշխարհի համար[29]։ Քանի որ շատ հետազոտություններ հիմնված են դեպրեսիայի ախտանիշների ինքնազեկուցումների վրա, և հայտնի է, որ ինքնազեկուցումները կողմնակալ են[6][30][31], այս հետազոտություններում դեպրեսիայի ախտորոշումը կարող է սխալ լինել, ինչը պահանջում է օգտագործել այլ օբյեկտիվ չափումներ։ Այն պատճառով, որ այս հետազոտությունների մեծ մասում օգտագործվել են մոդելներ, որոնք պարտադիր չէ, որ իրական աշխարհի երևույթներին մոտ լինեն, դեպրեսիվ ռեալիզմի վարկածի արտաքին վավերականությունն անհասկանալի է[29]։
↑Alloy, L.B.; Abramson, L.Y.; Kossman, D.A. (1985), «The judgment of predictability in depressed and nondepressed college students», in Brush, F.R.; Overmeir, J.B. (eds.), Affect, conditioning, and cognition: Essays on the determinants of behavior, Hillsdale, NJ: Erlbaum, էջեր 229–246
↑Musson, R.F.; Alloy, L.B. (1989). «Depression, self-consciousness, and judgments of control: A test of the self-focused attention hypothesis». Unpublished.
↑ 11,011,1DeMonbreun, B.G.; Craighead, W.E. (1977). «Distortion of perception and recall of positive and neutral feedback in depression». Cognitive Therapy and Research. 1 (4): 311–329. doi:10.1007/bf01663996. S2CID12735350.
↑Dennard, D.O.; Hokanson, J.E. (1986). «Performance on two cognitive tasks by dysphoric and nondysphoric students». Cognitive Therapy and Research. 10 (3): 377–386. doi:10.1007/bf01173473. S2CID40508547.
↑Gotlib, I.H. (1983). «Perception and recall of interpersonal feedback: Negative bias in depression». Cognitive Therapy and Research. 7 (5): 399–412. doi:10.1007/bf01187168. S2CID24017766.
↑Wenzlaff, R.M.; Berman, J. S. (August 1985), Judgmental accuracy in depression, The Meeting of the American Psychological Association, Los Angeles{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
↑Gotlib, I.H.; Meltzer, S.J. (1987). «Depression and the perception of social skill in dyadic interaction». Cognitive Therapy and Research. 11: 41–54. doi:10.1007/bf01183131. S2CID25349029.
↑Javna, C.D. (1981), «Depressed and nondepressed college students' interpretations of and memory for feedback about self and others», Unpublished Doctoral Dissertation, The Ohio State University, Columbus, OH
Cummins, R.A.; Nistico, H. (2002). «Maintaining life satisfaction: The role of positive cognitive bias». Journal of Happiness Studies. 3: 37–69. doi:10.1023/A:1015678915305. S2CID58940818.