Մեղու Դեսեպտորիա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թաղանթաթևեր (Hymenoptera) |
Ընտանիք | Մեգախիլիդներ (Megachilidae) |
Ցեղ | Megachile |
Տեսակ | Մեղու Դեսեպտորիա (M. deceptoria) |
Միջազգային անվանում | |
Megachile deceptoria |
Դեսեպտորիա (մեղու ) (լատին․՝ Megachile deseptoria), մեգախիլիդների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
12-13 մմ երկարությամբ միջին չափի մեղու է։ Սպիտակ մազիկներով ծածկված էգի երեսկալի եզրը ուղիղ է։ Գլխի գագաթն աչքերի հետևի հատվածում պատված է ցրված կետերով, փորիկի 1-2 տերգիտներն ունեն երկար բաց գույնի մազիկներ, 2-5 րդ տերգիտների եզրերը` կարճ մազիկներից կազմված զոլ և 6-րդը` կլորավուն սպիտակ թաղիքե պուտ։ Արուի 2-րդ տերգիտն ունի սպիտակ մազիկներով ծածկված կողային բծեր, իսկ կոպիտ քարթավոր 6-րդ տերգիտը՝ եռանկյունաձև կամ փոքր–ինչ կլորավուն կտրվածք[1]։
Տարածված է Հարավային Եվրոպայում, Հարավային Կովկասում և Միջին Ասիայում։ Հայաստանում հայտնի է Երևանից, Մուսալեռ գյուղի շրջակայքից (Արմավիրի մարզ) և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից[1]։
Ապրում են տարբեր տեսակի անապատներում և կիսաանապատներում, բլուրների քսերոֆիտ լանջերում, մարգագետիններում, անտառեզրերում և գետամերձ հովիտներում[1]։
Միայնակ մեղուներ են, որոնց թռիչքը նկատվում է մայիսից մինչև օգոստոս, բնակալում են պատրաստի խոռոչներում, որտեղ սերունդը կերակրելու համար տերևների կտորներից պատրաստում են խորշեր։
Ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Թվաքանակը մեծ չէ և հանդիպում են եզակի առանձնյակներ։ Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։
Սպառնացող վտանգներից են հողերի հերկումը և միջատասպանների ոչ խելամիտ օգտագործումը։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։
|