Դեսմիդներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Viridiplantae |
Տիպ/Բաժին | Խարային ջրիմուռներ (Charophyta) |
Դաս | Zygnematophyceae |
Կարգ | Դեսմիդներ (Desmidiales) |
Դեսմիդիաներ, սովորաբար կոչվում են դեսմիդներ (հուն.՝ desmos, կապ կամ շղթա), կանաչ ջրիմուռներ, պատկանում են խառոֆիտների կարգին, կանաչ ջրիուռների բաժնին,որից էլ առաջացել են ցամաքային բույսերը (բարձրակարգ բույսեր)[1]: Դեսմիդները բաղկացած են միաբջիջ (երբեմն թելիկ կամ գաղութային) մանրադիտակային կանաչ ջրիմուռներից։ Քանի որ դեսմիդները շատ համաչափ են, գրավիչ և ունեն տարբեր ձևեր, դրանք տեսանելի են դառնում ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ մանրադիտակներով[2]:
Դեսմիդները պատկանում են հարակցվողների դասին:Թեև դրանք երբեմն խմբավորվում են որպես մեկ ընտանիքի՝ դեսմիդիաների մեջ[3], դասակարգումների մեծ մասը ունի երեքից հինգ ընտանիք, սովորաբար իրենց կարգով՝ դեսմիդիաներով[4]:
Դեսմիդները ներառում են մոտ 40 սեռ և 5,000-ից[5] մինչև 6,000[6] տեսակներ, որոնք հիմնականում հանդիպում են ոչ միայն քաղցրահամ ջրերում: Ընդհանուր առմամբ, դեսմիդները տարածված են թթվային ջրերում (pH-ը 4.8-ից մինչև 7.0), ուստի շատ տեսակներ կարող են լինել ճահիճներում տորֆամամուռների բծերի միջև[2]: Քանի որ դեսմիդները զգայուն են իրենց միջավայրի փոփոխությունների նկատմամբ, դրանք օգտակար են որպես ջրի և միջավայրի որակի կենսացուցիչներ[7]:
«Դեսմիդ» տերմինը սովորաբար վերաբերում է հարակցվողների դասի մանրադիտակային, հիմնականում միաբջիջ ջրիմուռների խմբին: Դեսմիդների շրջանում, որպես կանոն, տարբերակվում է «սակոդերմ» և «պլակոդերմ» դեսմիդները: Սակոդերմ դեսմիդները, որոնք պատկանում են հարակցվողների դասին, բաղկացած են բջիջներից, որոնք մեջտեղում սեղմված չեն, չունեն կարի միջին գծեր և չունեն լորձաթաղանթ արտազատող ծակոտիներ բջջային պատում: Մինչդեռ պլակոդերմ դեսմիդները կազմված են երկու սիմետրիկ բջիջներից և բջջային պատի լորձաթաղանթ արտազատող ծակոտիներից[8]:
Այս ջրիմուռների կառուցվածքը միաբջիջ է և չունի մտրակ: Թեև դեսմիդների տեսակների մեծ մասը միաբջիջ են, որոշ սեռեր ձևավորում են բջիջների շղթաներ, որոնք կոչվում են թելեր։ Մի քանի սեռեր ձևավորում են ոչ թելիկ գաղութներ՝ առանձին բջիջներով միացված թելերով կամ ծնողական բջիջների պատերի մնացորդներով[9]:
Դեսմիդի բջիջը հաճախ բաժանվում է երկու սիմետրիկ մասերի, որոնք բաժանված են նեղ կամրջով կամ մզվածքով, որտեղ գտնվում է գնդաձև միջուկը: Յուրաքանչյուր կիսաբջիջ պարունակում է մեծ, հաճախ ծալված քլորոպլաստ՝ ֆոտոսինթեզի համար: Կարող են լինել մեկ կամ մի քանի պիրենոիդներ: Դրանք հանդիսանում են ածխաջրեր էներգիայի պահպանման համար: Բջջային պատը, երկու բջիջներից կազմված (կոչվում են կիսաբջիջներ),ունի երկու տարբերակված շերտ, ներքինը հիմնականում բաղկացած է ցելյուլոզից, արտաքինն ավելի ամուր է և հաստ, հաճախ պատված փշերով, հատիկներով, գորտնուկներով և այլնով: Այն կազմված է ցելյուլոզայի հիմքից՝ ներծծված այլ նյութերով, այդ թվում՝ երկաթի միացություններով:
Դեսմիդները ընդունում են մի շարք խիստ սիմետրիկ և ընդհանուր առմամբ գրավիչ ձևեր, որոնց թվում են երկարավուն, աստղաձև և կլոր ձևերը, որոնք հիմք են հանդիսանում դրանց դասակարգման համար[10]: Դրանցից ամենամեծը կարող է տեսանելի լինել անզեն աչքով[6]:
Դեսմիդները բջջի երկու ծայրերում ունեն բարիումի սուլֆատի բնորոշ բյուրեղներ[11], որոնք ցույց են տալիս շարունակական բրոունյան շարժում։ Այս բյուրեղների գործառույթը լիովին անհայտ է[12]:
Շատ դեսմիդներ բջջային պատի ծակոտիներից արտազատում են կիսաթափանցիկ, դոնդողանման լորձ, որը գործում է որպես պաշտպանիչ նյութ:
Պատի ներքին շերտում ծակոտին պարզ խողովակ է, իսկ արտաքին շերտում, բացառութամբ կլոստերիումի, խողովակը շրջապատված է հատուկ տարբերակված գլանաձև հատվածով, որը կազմված չէ ցելյուլոզից, որով անցնում է խողովակը: Սա կոչվում է ծակոտկեն օրգան: Խողովակները բոլոր դեպքերում լցված են արտազատման գործընթացում գտնվող լորձաթելերով: Պատի ներքին մակերևույթում դրանք ավարտվում են ոսպնյակի կամ կոճակի ձևով այտուցներով, մինչդեռ ծակոտկեն օրգանի արտաքին ծայրից երբեմն առաջանում են լորձաթաղանթի ճառագող կամ ճարմանդային նուրբ զանգվածներ, որոնց միջով անցնում է խողովակը: Շատ դեպքերում, սակայն, դրանք բացակայում են կամ ներկայացված են միայն փոքր կոճակների ձևով:
Դեսմիդները առավել հաճախ բազմանում են անսեռ տրոհման միջոցով: Բջիջների բաժանման ընթացքում բջջի երկու կեսերը բաժանվում են, և յուրաքանչյուր կեսը վերածվում է նոր բջիջի: Բաժանումից հետո բջիջը կարող է ասիմետրիկ լինել, քանի որ վերջերս ձևավորված կեսն ավելի փոքր է, քան սկզբնական կեսը[8]:
Անբարենպաստ պայմաններում, դեսմիդները կարող են սեռական ճանապարհով վերարտադրվել կոնյուգացիայի միջոցով, որոնք նույնպես հանդիպում են այլ սերտ կապված հարակցվողների տաքսոնների շարքում[13]: Սեռական վերարտադրությունը հազվադեպ է, և շատ տեսակներ երբեք չեն հանդիպել, որ սեռական ճանապարհով բազմանում են[9]:
Դեսմիդները հանդիպում են քաղցրահամ ջրերում,բայց ավելի հաճախ ճահիճներում, տիղմերում և սննդանյութերով աղքատ այլ խոնավ տարածքներում[2]: Նրանք հիմնականում ունեն խիստ էկոլոգիական պահանջներ. տեսակների մեծ մասը նախընտրում է ցածր քանակությամբ լուծված կալցիումի և մագնեզիումի ջրեր, ցածր աղի մակարդակով և որոշակիորեն թթվային pH-ով[8][2]: Սննդանյութերի ավելի մեծ քանակություն ունեցող ջրերում դեսմիդները արագորեն մրցունակ են դառնում[7]: Դեսմիդների տեսակները սովորաբար հանդիպում են ջրային բուսականությանը կցված, ինչպես օրինակ՝ խորշաբույսը կամ տիխոպլանկտոնը: [9]
Չնայած դեսմիդները կոսմոպոլիտ են, մի շարք տեսակներ, ըստ երևույթին, սահմանափակված են մայրցամաքներով կամ կենսաաշխարհագրական տիրույթներով. դա հավանական է, որովհետև դեսմիդները խիստ էկոլոգիական պահանջներ ունեն և չեն արտադրում սպորներ, ինչը նվազեցնում է հաջող ցրման հավանականությունը[14]: Հետևաբար, դրանք կարող են խմբավորվել մի քանի շրջանների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր բնորոշ դեսմիդային ֆլորաները: Օրինակ՝ հնդկա-մալայականից մինչև Հյուսիսային Ավստրալիա տիրույթը բնութագրվում է այնպիսի տեսակներով, ինչպիսիք են Micrasterias ceratofera, մինչդեռ հասարակածային Աֆրիկան բնութագրվում է այնպիսի տեսակներով, ինչպիսին է Allorgeia incredibilis-ը[14]:
Թեև դեսմիդները աներևակայելի բազմազան են, դրանցից մինչև հարյուրավոր տեսակներ հայտնաբերված են մեկ վայրում[8], նրանց փոխազդեցությունները շրջակա միջավայրի հետ անհայտ են[6]: Դեսմիդները «հյուրընկալում են» մակաբույծների տարբեր տեսակներին, հատկապես սնկային մակաբույծներին[6]:
|
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեսմիդներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեսմիդներ» հոդվածին։ |
|