Դեսրանս (ֆր.՝ Desrances), 2019 թվականին նկարահանված բուրկինյան գեղարվեստական ֆիլմ՝ դրամատիկական թրիլլեր, որի ռեժիսորը Ապոլին Տրաորեն է, պրոդյուսերը՝ Դենիս Կունոն[1][2]։ Գլխավոր դերերը կատարել են Ջիմի Ժան-Լուին և Ջեմիմա Նաոմի Նեմլինը, երկրորդ պլանի դերերը՝ Էվելին Իլին և Մայք Դանոնը[3]։ Ֆիլմը նկարահանվել է Հայիթիում[4][5][6]։
Կինոնկարը պատմում է 2010-11 թվականներին Փղոսկրե Ափում տեղի ունեցած հետընտրական բռնությունների մասին՝ կենտրոնանալով 12-ամյա մի աղջնակի խիզախության վրա[7]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում անցկացված կինո- և հեռուստատեսային ֆիլմերի համաաֆրիկյան փառատոնում (Fespaco)[8]: Ֆիլմը աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակի է առաջադրվել «Գլխավոր դերի լավագույն կատարում» անվանակարգում[9]
- Ջիմի Ժան-Լուի - Ֆրենսիս Դեսրանս
- Ջեմիմա Նաոմի Նեմլին - Հաիլա
- Էվելին Իլի
- Մայք Դանոն
- Նարսիս Աֆետի
- Տիեկումբա Դոսո
- Միսսա Նդրի
- Դելֆին Քատարա
- Բենվենյու Նեբա
- Տոտի Դջա