Դիատրիզոատ | |
---|---|
Քիմիական բանաձև | C₁₁H₉I₃N₂O₄ |
Մոլային զանգված | 1,0E−24 կիլոգրամ[1] գ/մոլ |
Դասակարգում | |
CAS համար | 117-96-4 |
PubChem | 2140 |
EINECS համար | 204-223-6 |
SMILES | CC(=O)NC1=C(C(=C(C(=C1I)C(=O)O)I)NC(=O)C)I |
ЕС | 204-223-6 |
ChEBI | 2055 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Դիատրիզոատ, հայտնի նաև որպես ամիդոտրիզոատ, կոնտրաստային նյութ, որը կիրառվում է ճառագայթային հետազոտությունների ընթացում[2]։ Այն ներառում է երակների, միզային համակարգի, փայծաղի և հոդերի վիզուալիզացիյան այնպես ինչպես համակարգչային շերտագրության ժամանակ[2]։ Այն տրվում է բերանով(per os), ներանկվում երակով(intravenous), միզապարկով, նազոգաստրալ զոնդով կան ուղիղ աղիքով(per rectum)[3][4]։
Համեմատաբար տարածված կողմնակի ազդեցություններն են՝ փսխումը, փորլուծությունը և մաշկի կարմրությունը[5]։ Այլ կողմնակի ազդեցություններն ներառում են քորը, երիկամային խնդիրները, հիպոտոնիան և ալերգիկ ռեակցիաները[2]։ Այն խորհուրդ չի տրվում մարդկանց, ովքեր ունեն ալերգիա յոդի նկատմամբ[2]։ Դիատրիզոատը յոդացված իոնային ռադիոկոնտրաստային նյութ է` բարձր օսմոլալությամբ[3]։
Դիատրիզոատը Միացյալ նահանգներում հաստատվել է բժշկական կիրառման համար 1954 թվականին[5]։ Այն գտնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին անհրաժեշտության դեղերի ցանկում `առողջության համակարգում անհրաժեշտ ամենաապահով և ամենաարդյունավետ դեղամիջոցների՝ որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգում[6]։2016 թվականի դրությամբ, զարգացող աշխարհում մեծածախ արժեքը կազմում է 5,49 ԱՄՆ դոլար` 20 մլ սրվակի համար[7]։ Միացյալ Նահանգներում դոզան արժե ավելի քիչ, քան 25 ԱՄՆ դոլար[3]։
Դիատրիզոական թթուն կարող է օգտագործվել որպես այլընտրանքային միջոց բարիումի սուլֆատի փոխարեն ստամոքս-աղիքային տրակտի բժշկական վիզուալիզացիայի նպասակով, ինչպիսիք են ստամոքս-աղիքային տրակտի վերին հատվածը և փոքր աղիքը։ Դիատրիզոատը ցուցված է այն հիվանդներին, ովքեր ալերգիկ են բարիումի նկատմամբ, կամ այն դեպքերում, երբ հնարավոր է բարիումի արտահոսք դեպի որովայնի խոռոչ։
Կիրառվում է նաև ասկարիդոզի բուժման նպատակով[8][9]։ Դիատրիզոասը իրականում ոչ թե սպանում է ասկարիդին, այլ դրա փոխարեն այն թեթևացնում է աղիքային խցանումը, որը հարուցվել է ասկարիդներով[10]։
Դիատրիզոիդային թթուն կառավարվում է առավելագույնս նպատակահարմար և խելամիտ ճանապարհով, հետաքրքրություն ներկայացնող կառուցվածքը վիզուալիզացնելու համար (օրինակ ՝ ներերակային՝ արյան անոթների համար՝ որոնցով այն տարածվում է, երիկամ-միզածորան-միզապարկ՝ որոնցով այն արտազատվում է, օրալ կամ ռետալ ճանապարհով աղեստամոքսային տրակտի համար)։
Անամնեզում յոդի նկատմամբ զգայունությունը հակացուցում չի հանդիսանում դիատիզոատի օգտագործման համար, սակայն դա ենթադրում է զգուշություն պրեպարատն օգտագործելիս։
Գաստրոգրաֆինը հակացուցված է օգտագործել որոշ դեղամիջոցների հետ որոնք կարող են առաջացնել լակտոացիդոզ (օր․՝ մետֆորմին)։ Միաժամանակյա օգտագործումը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության և լակտոացիդոզի առաջացման, և անհրաժեշտ է, որ բժիշկները ստիպեն մի քանի օրվա ընթացքում տարբեր տեղակայել գործակալները, որպեսզի փոխազդեցություն չլինի[11]։
Գաստրոգրաֆինը հիպերտոնիկ լուծույթ է, հետևաբար պետք է խուսափել ստամոքս-աղիքային ուղու վեին հատվածների վիզուալիզացիայից այն հիվանդների մոտ, ովքեր ունեն ասպիրացիայի բարձր ռիսկ, քանի որ դա կարող է հանգեցնել թոքի այտուցի առաջացման, պատահաբար տրախեոբրոնխեալ ծառ ներթափանցելու դեպքում։
Ուրոգրաֆինը չպետք է օգտագործվի մելեոգրաֆիայի, վենտրիկուլոգրաֆիայի կամ ցիստեռնոգրաֆիայի նպատակով, քանի որ կարող է հանգեցնել նեյրոտոքսիկ ախտանիշների առաջացման[12]։
Դիատրիզոատը համարվում է բարձր օսմոլյարությամբ կոնտրաստ նյութ։ Նրա օսմոլյարությունը մոտավորապես կազմում է 1500 մՕսմ / կգ –ից (50% լուծույթ)[13] մինչև 2000 մՕսմ/կգ (76% լուծույթ)[14]։
Ապրանքանիշներն են Հիպաքվին, Գաստրոգրաֆին, Իոթալամատ և Ուրոգրաֆին։ Ուրոգրաֆինը նատրիումական և մեգլումային աղերի համադրությունն է։
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն); Missing or empty |title=
(օգնություն)(չաշխատող հղում)