Քաղաքացիությունը | Իտալիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 20, 1986[1] (38 տարեկան) | ||
Ծննդավայր | Նեապոլ, Իտալիա | ||
Հասակ | 168 սանտիմետր | ||
Քաշ | 64 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Դիեգո Արմանդա Մարադոնա Սինագրա (իտալ.՝ Diego Armando Maradona Sinagra, սեպտեմբերի 20, 1986[1], Նեապոլ, Իտալիա), արգենտինա-իտալական արմատներով լողափնյա ֆուտբոլիստ, Իտալիայի լողափնյա ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։
Իտալիայի Նեապոլ քաղաքում ծնված Դիեգո Արմանդո Մարադոնա Սինագրան (Դիեգո կրտսեր) Դիեգո Մարադոնայի և նեապոլցի երիտասարդ կնոջ՝ Քրիստինա Սինագրայի սիրավեպի արդյունքում է ծնվել։ Նրան դաստիարակել է մայրը։
Մարադոնա Սինագրան վաղ տարիքից սեր է ունեցել ֆուտբոլի հանդեպ, նա խոստացել ընդօրինակել հորը և սկսել է զբաղվել է ֆուտբոլով։ 11 տարեկանում Սինագրան ընդգրկվել է «Նապոլի» ակումբի երիտասարդական կազմում, 17 տարեկանում հանդես է եկել Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականում, 2004 թվականին Մարադոնա Սինգարան մեկ մրցաշրջան է անցկացրել «Ջենոա» ակումբի պատանեկան կազմում։
Իտալական դատարանը Մարադոնայի հայրությունը ճանաչել է 1993 թվականին, սակայն Մարադոնա Սինագրան առաջին անգամ հանդիպել է հորը 2003 թվականին՝ Ֆյուջիում տեղի ունեցած գոլֆի մրցումների ժամանակ[2]։ Ավագ Մարադոնան իր և Քրիստինա Սինագրայի որդուն ընդունել է միայն 2007 թվականին[3]։
Ըստ որոշ աղբյուրների այն ժամանակվա Բուենոս Այրեսի թեմի արքեպիսկոպոս (ներկայիս Հռոմի Պապը) Ֆրանցիսկոսը Մարադոնային խնդրել է ընդունել իր որդուն[4], սակայն Մարադոնայի փաստաբանները հերքել են այդ լուրը.[5]։
2015-ի հունիսի 10-ին Մարադոնա Սինագրան ամուսնացել է Նունզիա Պենինոյի հետ, Նեապոլում գտնվող Հռոմեական կաթոլիկ եկեղեցում և ստացել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի օրհնությունը[6][7][8]։
2016 թվականի օգոստոսի 25-ին Մարադոնան հրապարակավ ընդունել է որդուն և լրատվամիջոցների առջև հայտարարել. «Ես իրեն շատ եմ սիրում և նա ինձ շատ նման է»[9] [10][11][12]:
|