Դիմիտրի Մանուիլսկի ուկրաիներեն՝ Дмитро Захарович Мануїльський | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1883 կամ հոկտեմբերի 3, 1883[1] |
Ծննդավայր | Սվյատեց, Q12151013?, Kremenets County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 22, 1959[2][1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան և Q56222647? |
Մասնագիտություն | պետական գործիչ, դիվանագետ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Միավորված ազգերի կազմակերպություն |
Ամուսին | Manujilska Mykolajivna? |
Զբաղեցրած պաշտոններ | Foreign Minister of the Ukrainian Soviet Socialist Republic? և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե, Կենտրոնական գործադիր կոմիտե և All-Union Society of Old Bolsheviks? |
Dmitry Manuilsky Վիքիպահեստում |
Դիմիտրի Զախարովիչ Մանուիլսկի (ռուս.՝ Дмитрий Захарович Мануильский, սեպտեմբերի 21, 1883 կամ հոկտեմբերի 3, 1883[1], Սվյատեց, Q12151013?, Kremenets County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 22, 1959[2][1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ՈւԽՍՀ ԳԱ իսկական անդամ (1945), Կոմունիստական կուսակցության անդամ (1903)։
Եղել է Կրոնշտադտի, ապա Սվեաբորգի զինված ապստամբությունների (1906) կազմակերպիչներից, ձերբակալվել և դատապարտվել է աքսորի, բանտից փախել է Կիև, որտեղ մտել է ՌՍԴԲԿ կոմիտեի մեջ։ 1907-1912 թվականներին տարագրվել է Ֆրանսիա, մտել «Վպերյոդ» խմբի մեջ։ 1912-1913 թվականներին քարոզչական աշխատանք է կատարել Պետերբուրգում և Մոսկվայում, ապա նորից տարագրվել Ֆրանսիա։ 1917 թվականի մայիսին վերադարձել է Ռուսաստան։
ՌՍԴԲ(բ)կ VI համագումարում մտել է բոլշևիկյան կուսակցության մեջ։ 1922 թվականից աշխատել է Կոմինտերնում, 1924 թվականից՝ Կոմինտերնի ԳԿ-ի (ԿԻԳԿ) Նախագահության անդամ, 1928-1943 թվականներին՝ ԿԻԳԿ քարտուղար ՀամԿ (բ) կ ԿԿ-ում և Կարմիր բանակի գլխավոր քաղաքական վարչությունում, 1944 թվականից՝ ՈւԽՍՀ ԺԿԽ նախագահի տեղակալ և ՈւԽՍՀ արտաքին գործերի ժողկոմ, 1946-1953 թվականներին՝ ՈւԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ Եղել է ԽՄԿԿ 10-19-րդ համագումարների պատգամավոր, 11-րդ համագումարում ընտրվել է ԿԿ անդամության թեկնածու, 12-18-ում՝ անդամ։ Եղել է նաև ԽՍՀՄ 2-3-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։
Պարգևատրվել է Լենինի 3 և Կարմիր դրոշի շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 253)։ |