Դիսհիդրոզ, մաշկաբորբի տեսակ է, որի դեպքում ձեռքերի ափերին և ոտքերի ներբաններին առաջանում են քորվող բշտեր[2]։ Բշտերը հիմնականում ունենում են մեկից երկու միլիմետր տրամագիծ և անցնում են 3 շաբաթվա ընթացքում[6][1]։ Այնուամենայնիվ, նրանք հաճախ կրկնվում են[1]։ Կարմրությունը սովորաբար առկա չէ[6]։ Կրկնվող գրոհները կարող են բերել ախտահարված հատվածներում մաշկի ճաքերի և որքինացման (մաշկի հաստացում, լիշենիֆիկացիա)[6]։
Պատճառը անհայտ է[1]։ Հնարավոր թրիգերներն են ալերգենները, ֆիզիկական կամ հոգեկան սթրեսը, հաճախակի ձեռքերի լվացումը, կամ մետաղները[1]։ Ախտորոշումը հիմնականում դրվում է մաշկի տեսքի և ախտանիշների հիման վրա[1]։ Կարելի է իրականացնել ալերգոլոգիական հետազոտություն կամ ցանքս՝ ժխտելու համար այլ հնարավոր խնդիրները[1]։ Պուստուլյար փսորիազի և քոսի դեպքում լինում են նմանատիպ ախտանիշներ[6]։
Վիճակը լավացնում են թրիգերներից խուսափումը և պաշտպանիչ քսուկները[6]։ Բուժումը հիմնականում իրականացվում է ստերոիդային քսուկներով[1]։ Առաջին կամ առաջին երկու շաբաթվա ընթացքում հնարավոր է ուժեղ ազդեցության ստերոիդային քսուկների կարիք լինի[6]։ Քորը վերացնելու համար կարելի է օգտագործել հակահիստամինային դեղեր[1]։ Այս ամենի անարդյունավետության դեպքում կարելի է կիրառել ստերոիդային հաբեր, տակրոլիմուս կամ փսորալեն գումարած ուլտրամանուշակագույն A[6][1]։
Շվեդիայում այս հիվանդությամբ տառապում է 2000 մարդուց 1-ը[6]։ Երկու սեռերն էլ ախտահարվում են նույն հաճախականությամբ[6]։ Դիսհիդրոզը հանդիսանում է ձեռքի մաշկաբորբի 5 դեպքից 1-ի պատճառը[7]։ Առաջին անգամ նկարագրվել է 1873 թվականին[6]։ Հիվանդության անունը ծագում է «դիսհիդրոտիկ» բառից, որը նշանակում է «դժվար քրտնարտադրություն», քանզի ժամանակին կար կարծիք, որ հիվանդության հիմքում ընկած են քրտնարտադրության հետ կապված խնդիրները[6]։
Դիսհիդրոզի հստակ պատճառները դեռևս հայտնի չեն։ Որոշ դեպքերում դեր են խաղում սննդային ալերգիաները[10]։ Տարբեր դեպքերի հետազոտություններ ցույց են տվել, որ որպես սննդային ալերգեններ այս դեպքում հիմնականում հանդես են գալիս թունան, լոլիկը, արքայախնձորը, շոկոլադը, սուրճը և տարբեր համեմունքներ[10]։ 2013 թվականին իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ ձեռքերի դիսհիդրոզը ավելի հաճախ հանդիպում է այն անձանց մոտ, ովքեր ունեն ալերգիա փոշու տզի նկատմամբ, և ներշնչում են փոշու տզի ալերգենները[13]։
Համակարգային էկզեման և կոնտակտային մաշկաբորբը դասվում են հնարավոր պատճառների շարքին[7]։
Դիսհիդրոզի ախտորոշումը կատարվում է կլինիկորեն՝ հավաքելով հիվանդի պատմագիրը և կատարելով մանրակրկիտ զննում (տես նշաններ և ախտանիշներ բաժինը)[1]։ Ախտանիշների ծանրությունը պարզելու համար կարելի է օգտագործել դիսհիդրոտիկ էկզեմայի տեղակայման և ծանրության աստիճանի ինդեքսը (ԴՏԾԻ)[14]։ ԴՏԾԻ-ին մշակվել է կլինիկական հետազոտությունների համար և պրaկտիկայում սովորաբար չի կիրառվում։
Կան դիսհիդրոզի բուժման համար առաջարկված տարբեր մոտեցումներ։ Սակայն, նրանցից միայն մի քանիսն են զարգացում ստացել և փորձարկվել մասնավորապես այս հիվանդության դեպքում։
Խոնավությունից և գրգռումից պաշտպանող միջոցներ՝ պաշտպանիչ քսուկներ և ձեռնոցներ[12]։
Տեղայի ստերոիդներ[15]․ մինչդեռ վերջիններս արդյունավետ են, նրանք կարող են նաև լինել վտանգավոր՝ պայմանավորված նրանց երկարատև օգտագործումից առաջացող կողմնակի էֆեկտներով, մասնավորապես մաշկի բարակումը կարող է վատացնել դիսհիդրոզի վիճակը, քանզի այդ դեպքում ձեռքի մաշկը ավելի շատ է շփվում տոքսինների և բակտերիաների հետ։
Կալիումի պերմանգանատի նոսր լուծույթը հանդիասանում է շատ հայտնի միջոց՝ բշտերը «չորացնելու»[16] և մաշկի մակերեսին գտնվող Staphylococcus aureus-ին սպանելու համար[17], սակայն այս մեթոդը կարող է լինել բավականին ցավոտ։ Ոչ բավարար նոսրացրած լուծույթը կարող է առաջացնել խորը այրվածքներ[18]։
Հակաբակտերիալ միջոց հանդիսացող դափսոնը (դիամինո-դիֆենիլ սուլֆոն) օգտագործվում է քրոնիկական դիսհիդրոզի որոշ դեպքերի բուժման մեջ[19]։
Դիսհիդրոզի բուժման համար Միացյալ Թագավորություններում հաստատվել է ալիտրետիոն (9-ցիս ռետինոյաթթու) դեղամիջոցը։ Այն հատկապես կիրառվում է ձեռքերի և ոտքերի քրոնիկական էկզեմայի բուժման համար[21][22][23]։ Այս դեղամիջոցը պատրաստվում է Շվեցիայում Բազելիայի կողմից (BAL 4079)։
Դիսհիդրոզի սուր և ծանր դեպքերի բուժման համար կարելի է կիրառել համակարգային ստերոիդներ՝ բերանացի ընդունմամբ[12]։
Դյուրինգի հիվանդություն (Dermatitis herpetiformis)` նմանատիպ հիվանդություն, որը առաջանում է ցելիակիայի հետևանքով և շատ հաճախ շփոթվում է դիսհիդրոզի հետ։
Բուլյոզ էպիդերմոլիզ՝ գենետիկական հիվանդություն է, որի ժամանակ առաջանում են դիսհիդրոզի նման, բայց ավելի ծանր ախտանիշներ։
↑Lofgren, Sabra M.; Warshaw, Erin M. (2006 թ․ դեկտեմբերի 1). «Dyshidrosis: epidemiology, clinical characteristics, and therapy». Dermatitis: Contact, Atopic, Occupational, Drug. 17 (4): 165–181. doi:10.2310/6620.2006.05021. ISSN1710-3568. PMID17150166.
↑ 12,012,112,2Perry, Adam D.; Trafeli, John P. (2009 թ․ մայիսի 1). «Hand Dermatitis: Review of Etiology, Diagnosis, and Treatment». The Journal of the American Board of Family Medicine (անգլերեն). 22 (3): 325–330. doi:10.3122/jabfm.2009.03.080118. ISSN1557-2625. PMID19429739.
↑Vocks, E.; Plötz, S. G.; Ring, J. (1999 թ․ հունվարի 1). «The Dyshidrotic Eczema Area and Severity Index – A score developed for the assessment of dyshidrotic eczema». Dermatology. 198 (3): 265–269. doi:10.1159/000018127. ISSN1018-8665. PMID10393450.
↑Stalder JF, Fleury M, Sourisse M, և այլք: (1992). «Comparative effects of two topical antiseptics (chlorhexidine vs KMn04) on bacterial skin flora in atopic dermatitis». Acta Derm Venereol Suppl (Stockh). 176: 132–4. PMID1476027.
↑Bollag W, Ott F (1999). «Successful treatment of chronic hand eczema with oral 9-cis-retinoic acid». Dermatology (Basel). 199 (4): 308–12. doi:10.1159/000018280. PMID10640839.
↑Ruzicka T, Larsen FG, Galewicz D, Horváth A, Coenraads PJ, Thestrup-Pedersen K, Ortonne JP, Zouboulis CC, Harsch M, Brown TC, Zultak M (2004 թ․ դեկտեմբեր). «Oral alitretinoin (9-cis-retinoic acid) therapy for chronic hand dermatitis in patients refractory to standard therapy: results of a randomized, double-blind, placebo-controlled, multicenter trial». Arch Dermatol. 140 (12): 1453–9. doi:10.1001/archderm.140.12.1453. PMID15611422.