Քաղաքացիությունը | Ուկրաինա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 9, 1994[1][2][3] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Լոխվիցա, Լոխովիցայի շրջան, Պոլտավայի մարզ, Ուկրաինա | ||
Հասակ | 172 սանտիմետր | ||
Քաշ | 69 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Դմիտրո Խլյոբաս (ուկրաիներեն՝ Дмитро Вікторович Хльобас;մայիսի 9, 1994[1][2][3], Լոխվիցա, Լոխովիցայի շրջան, Պոլտավայի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտոլիստ, Ղազախստանի «Կիզիլ-Ժառ» ակումբի հարձակվող։ Հանդես է եկել Ուկրաինայի երիտասարդական հավաքականում։
Ֆուտբոլով սկսել է զբաղվել հայրենի Լոխվիցայում[4]։ 11 տարեկանում Կիևի մանկական մրցաշարերից մեկից հետո հրավիրվել է Կիևի «Դինամո»-ի ակադեմիա[4], որտեղ անցել է կրթության բոլոր փուլերը։ Ակադեմիան ավարտելուց հետո խաղացել է «Դինամո»-ի երիտասարդական թիմում։
«Դինամո»-ի հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2012 թվականի նոյեմբերի 17-ին՝ Դոնեցկի «Մետալուրգ» ակումբի դեմ խաղում[5]։
2013 թվականի փետրվարի 20-ին հայտագրվել է Ուկրաինայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի խաղերին՝ Կիևի «Դինամո 2»-ի կազմում[6]։
2015 թվականին վարձավճարով խաղացել է «Գովերլու»-ի համար։ 2016 թվականի փետրվարի 2-ին կեսամյա վարձակալական պայմանագիր է ստորագրել Պոլտավայի «Վորսկլոյ» ակումբի հետ[7]։
2017 թվականի հուլիսի 20-ին կնքել է վարձու պայմանագիր մինսկյան «Դինամո» ակումբի հետ[8]։
2018 թվականին ստորագրել է երեք տարով պայմանագիր չերնիգովյան «Դեսնոյ» ակումբի հետ[9]։
2015 թվականի հունիսին Ուկրաինայի «երիտասարդական թիմի» մարզիչ Սերգեյ Կովալեցը նրան հրավիրել է մասնակցելու Լոբանովսկու հուշամրցաշարին[10]։ Այս մրցաշարում «դեղնակապույտները» զբաղեցրել են երկրորդ տեղը, իսկ Խլյոբասը մասնակցել է երկու հանդիպումների։