Դոմինիկ Օ'Բրայեն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1957[1] (67 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | հեղինակ և mnemonist |
Dominic O'Brien Վիքիպահեստում |
Դոմինիկ Օ'Բրայեն (օգոստոսի 10, 1957[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), մնեմոնիկայի բրիտանացի վարպետ և հիշողությանն առնչվող գրքերի հեղինակ։ Հիշողության աշխարհի առաջնության ութակի չեմպիոն է։ Աշխատում է որպես մարզիչ Peak Performance Training-ում։
Նա սկսել է զարգացնել մնեմոնիկայի իր տեխնիկան 1987 թվականից, երբ տեսել է, որ Քրեյթոն Քարվելոն կարողանում է մտապահել 52 խաղաքարտից բաղկացած տուփի խաղաքարտերի դասավորությունը BBC հեռուստատեսությամբ ընթացող Ռեկորդակիրներ ծրագրում՝ երեք րոպեից քիչ ժամանակահատվածում։ Թվերը մտապահելու համար Օ'Բրայենն ստեղծել է մնեմոնիկայի դոմինիկյան համակարգը, որը նման է ֆոնետիկ թվային համակարգին (մենոնիկայի գլխավոր համակարգ)։ Օ'Բրայենը գրել է գրքեր մտապահման տեխնիկաների մասին։ Այդ գրքերից են՝ «Ինչպե՞ս զարգացնել կատարյալ հիշողություն», «Քվանտային հիշողության ուժը», «Սովորել հիշել», «Ինչպե՞ս հանձնել քննությունները», «Հաղթող ձեռքը» և «Զարմանալի հիշողության տուփը»։
Նա դասախոսություններ է կարդում հիշողության զարգացման թեմայով։ Հյուրընկալվել է նաև տարբեր հեռուստահաղորդումներում, ինչպիսին է The Human Body[2]:
2002 թվականի մայիսի մեկին Դոմինիկ Օ'Բրայենը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում պատահական դասավորությամբ 2808 խաղաքարտերից յուրաքանչյուրը մեկ անգամ տեսնելուց հետո մտապահելու համար (54 տուփ)։ Նա կարողացավ ճշգրտորեն դասավորել խաղաքարտերը՝ թույլ տալով միայն ութ սխալ, որոնցից չորսն ուղղեց անմիջապես այն բանից հետո, երբ իմացավ, որ սխալ է դասավորել[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Օ'Բրայեն» հոդվածին։ |
|