Դոն Մանուել Օսորիո Մանրիկե դե Սունյիգա, երեխա (նկար)

Դոն Մանուել Օսորիո Մանրիկե դե Սունյիգա, երեխա
տեսակգեղանկար
նկարիչՖրանցիսկո Գոյա[1]
տարի1787
բարձրություն127 սանտիմետր[1]
լայնություն101,6 սանտիմետր[1]
ստեղծման երկիր Իսպանիա
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էGallery 619, Goya and Eighteenth-Century Italy, Metropolitan Museum of Art?[1]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[2]
սեփականատերJules Bache?[1]
կայք
Ծանոթագրություններ
 Portrait of Don Manuel Osorio Manrique de Zuniga Վիքիպահեստում

«Դոն Մանուել Օսորիո Մանրիկե դե Սունյիգա, երեխա» (իսպ.՝ Don Manuel Osorio Manrique de Zúñiga, niño), իսպանացի գեղանկարիչ, դիմանկարիչ, հրատարակող Ֆրանցիսկո Գոյայի նկարներից[3]։ Կտավը հեղինակը վրձնել է 1787 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 110 × 80 սմ։ «Դոն Մանուել Օսորիո Մանրիկե դե Սունյիգա, երեխա» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Մետրոպոլիտեն թանգարանում (Նյու Յորք, ԱՄՆ

Կտավին անվանում են նաև «Կարմրազգեստ տղան»[4]։

«Դոն Մանուել Օսորիո Մանրիկե դե Սունյիգա, երեխա» կտավին Գոյան պատկերել է դոն Մանուել Օսորիո Մանրիկե դե Սունյիգային, ով զբաղված է ոտքին թել կապած կաչաղակով։ Թռչունին դարանակալել են երեք կատուներ։ Մանուել Օսորիոն Ալբայի կոմսուհի Ալտամիրայի և դոն Վիսենտ Իսաբել Օսորիո դե Մոսկոսոյի կրտսեր որդին է։ Ֆրանցիսկո Գոյան՝ Իսպանիայի թագավոր Կառլոս III-ի ապագա արքունի նկարիչը, ստացավ պատվեր, որպեսզի նկարի Ակտամիրա ընտանիքի բոլոր անդամների նկարները։

Նկարում պատկերված երեխան 3-4 տարեկան է, ով նկարված է անբնական։ Դեմքի արտահայտությունը և ընդհանուր տեսքը լուրջ է և անհասկանալի նրա տարիքի համեմատությամբ։ Փոքրիկ դոն Մանուել Օսորիո Մանրիկե դե Սունյիգան հագել է այդ ժամանակներում նորաձև վառ կարմիր կոստյում՝ ոսկեգույն գոտիով։ Ձեռքին պահել է բարակ թել, որը կապված է կաչաղակի ոտքից։ Կաչաղակը խորհրդանշում է հետաքրքրասիրությունն ու, հնարավոր է, նաև անմեղությունը։ Կատուները թշնամաբար հետևում են թռչունին և հակապատկերն են ներկայացնում թռչունի և երեխայի անմեղության։ Տղայի ձախ կողմում նկարիչը վրձնել է թռչունների վանդակ, որոնց մեջ բանտարկված են մի քանի թռչուններ։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դոն Մանուել Օսորիո Մանրիկե դե Սունյիգան իր մահկանացուն կնքել է 1792 թվականին՝ չհասնելով տասը տարեկան հասակին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
  2. http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
  3. «Manuel Osorio Manrique de Zuñiga (1784–1792)». Metropolitan Museum of Art.
  4. Wolf, Riva (2010). «Goya's 'Red Boy': The Making of a Celebrity». In Schroth, Sarah (ed.). Art in Spain and the Hispanic World: Essays in Honor of Jonathan Brown (PDF). էջեր 144–73. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Salomon, Xavier F. (2014). «Goya and the Altamira Family». The Metropolitan Museum of Art Bulletin (Spring 2014).
  • Baur, E.-G., «El rococó y el neoclasicismo » en Los maestros de la pintura occidental, Taschen, 2005, pág. 398, ISBN 3-8228-4744-5
  • Cirlot, L., (dir.), Metropolitan • MoMA, Col. «Museos del Mundo», Tomo 5, Espasa, 2007, pág. 55, ISBN 978-84-674-3808-6

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]