Դորիս-Շրյոդեր Քյոփֆ գերմ.՝ Doris Schröder-Köpf | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1963[1][2] (61 տարեկան) |
Ծննդավայր | Դանուբի Նոյբուրգ, Բավարիա, Գերմանիա[3] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ և գրող |
Ամուսին | Գերհարդ Շրյոդեր |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Landtag of Lower Saxony? |
Կուսակցություն | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Կայք | schroeder-koepf.de |
Doris Schröder-Köpf Վիքիպահեստում |
Դորիս Շրյոդեր-Քյոփֆ (գերմ.՝ Doris Schröder-Köpf; օգոստոսի 5, 1963[1][2], Դանուբի Նոյբուրգ, Բավարիա, Գերմանիա[3]), գերմանացի լրագրող և գրող։
1997-2018-ական թվականներին եղել է Գերմանիայի դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերի կինը։
Ծնվել է մեխանիկի և տնային տնտեսուհու ընտանիքում, ունի մեկ եղբայր[4]։ 1982-1984-ական թվականներին ստաժավորվել է «Augsburger Allgemeine» թերթում և աշխատել է նաև թերթի խմբագիր։ 1987 թվականին «Bild» թերթում անցել է աշխատանքի և եղել է Բոնի խորհրդարանական թղթակիցը։
1990 թվականին Նյու Յորքում ուղեկցել է իր ընկեր, ARD-ի թղթակից Սվեն Կունցեին։ 1991 թվականին Նյու Յորքում նրանք դուստր են ունեցել։ Շատ չանցած Կունցեն թողել է Դորիսին, և Դորիսը վերադարձել է Բավարիա։ 1992 թվականին «Focus» թերթի ներքին քաղաքականության բաժնում անցել է աշխատանքի։ 1997 թվականին ամուսնացել է Գերհարդ Շրյոդերի հետ՝ այդ ժամանակ զբաղեցնելով Ստորին Սաքսոնիայի վարչապետի պաշտոնը։
Որպես Գերմանիայի առաջին տիկին՝ Շրյոդեր-Քյոփֆը մանկական և երիտասարդական ծրագրերին օժանդակություն է ցուցաբերել։ 2004 զույգը Սանկտ Պետերբուրգից աղջիկ է որդեգրել, իսկ 2006 թվականին՝ տղա։
2011 թվականից հունվարից մինչև 2012 թվականի ապրիլը եղել է «Քարշդաթ» կոնցեռնի դիտորդական խորհրդի կազմում։ 2013 թվականից եղել է Ստորին Սաքսոնիայի լանդթագի պատգամավոր։
2015 թվականի մարտին զույգը բաժանվել է։ 2018 թվականի ապրիլին ամուսնալուծությունը ձևավորվել է։ 2016 թվականից սկսել է Ստորին Սաքսոնիայի ներքին գործերի նախարար Բորիս Պիստորիուսի հետ նոր հարաբերություններ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորիս-Շրյոդեր Քյոփֆ» հոդվածին։ |
|