Դրանդա (աբխազերեն՝ Дранда, վրացերեն՝ დრანდა), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում[1]։ Գտնվում է Գուլրիփշից 9 կմ հեռավորության և ծովի մակարդակից 40 մ բարձրության վրա։
1989 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 2673 մարդ[2]։ 2011 թվականի հաշվառումներով, գյուղն ուներ 3205 բնակիչ, որից 1634 (51,0%) - հայեր, 1163 (36,3%) - աբխազներ, 228 (7,1%) - ռուսներ, 119 (3,7%) - վրացիներ, 22 (0,7%) - հույներ, 15 (0,5%) - ուկրաինացիներ և 24 (0,7%) այլ ազգերի ներկայացուցիչներ[3]։
Գյուղի տարածքում գտնվում է 6-7-րդ դարերում կառուցված Դրանդայի վանքը, որը ներկայումս ներկայացված է միայն Աստվածածնի վերափոխմանը նվիրված Դրանդայի մայր տաճարով։
 Աբխազիայի հայաբնակ գյուղեր |
---|
| Գագրայի շրջանի հայաբնակ գյուղեր | |
---|
| Գուդաութայի շրջանի հայաբնակ գյուղեր | |
---|
| Գուլրիփշի շրջանի հայաբնակ գյուղեր | |
---|
| Սուխումի շրջանի հայաբնակ գյուղեր | |
---|
| Օչամչիրայի շրջանի հայաբնակ գյուղեր | |
---|
| Քաղաքներ | |
---|
| Քաղաքատիպ ավաններ | |
---|
|