Դևը կարող է լաց լինել Devil May Cry | |
---|---|
Ժանր | մարտաֆիլմ, ֆենտեզի |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | 2007 |
Պրեմիերա | 2007 թվականի հունիսի 14 |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Սին Իտագակի |
Սցենարիստ(ներ) | Սյոտարո Սուգա, Բինգո Մորիհասի և Իտիրո Սակակի |
Ընկերություն | Madhouse |
Տևողություն | 25 րոպե |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
«Devil May Cry» (ճապ. デビルメイクライԴեբիրու մեյ կուրայ, «Դևը կարող է լաց լինել»), անիմե հեռուստասերիալ, որը նկարահանել է «Madhouse» ստուդիան, համանուն խաղի հիմքի վրա։ Բաղկացած է 12 սերիայից[1][2][3]։
Դանթեն, որի երակներում հոսում է մարդու և դևի արյուն, ստեղծում է «Devil May Cry» գործակալությունը, որը զբաղվում է չար ուժերի ոչնչացմամբ։ Սակայն նրա գործունեությունը միայն կորուստներ է տալիս։ Նա պարտվում է գրազը կամ վճարում է այն ավերածությունների վնասը, որը նա հասցրել է՝ զբաղվելով այդ աշխատանքով։
Դանթե - անիմեի գլխավոր հերոսը։ Ունի անտանելի բնավորություն, սակայն զենքը շատ հմտորեն է օգտագործում, որը նրան հաճախ օգնում է բարդ իրավիճակներում։ Ունի հումորի յուրահատուկ զգացում։ Զբաղվում է դևերի որսորդությամբ, որոնք տեղափոխվել են մարդկանց աշխարհ։ Սովորաբար զինված է երկու ատրճանակով՝ «Ebony» (հայ. Սև ծառ), «Ivory» (հայ. Փղոսկր), և «Rebellion» (հայ. Ապստամբություն)։ Սննդի մեջ նախընտրում է պիցցա՝ առանց ձիթապտղի և ելակի աղանդեր։ Շատ անհաջողակ է մոլախաղերում․ անընդհատ պարտվում է Լեդիին և Պետիին։
Սեյու՝ Տոսիյուկի Մորիկավա
Տրիշ — դև է, թեև առաջին հայացքից ընդամենը սովորական աղջիկ է։ Նրա գլխավոր հակտկությունը կայածակների կառավարումն է։ Ժամանակին աշխատել Դանթեի հետ, բայց հետո դարձել է ճանապարհորդ աշխարհների միջև։ Շատ նման է իր մորը։
Սեյու՝ Ացուկո Տանակա
Լեդի — Մարդ, ով զբաղվում է դևերի որսորդությամբ։ Լավ հարաբերությունների մեջ է Դանթեի հետ։ Դիմում է նրան ամեն անգամ, երբ նրան պետք է գումար կամ օգնություն։ Քանի որ Դանթեն նրան պարտք է որոշակի գումար, նա սովորաբար նրան օգնում է։ Իր տեսքի հատկությունը գունավոր աչքերն են։
Սեյու՝ Ֆումիկո Օրիկասա
Պետտի Լոուել — Աղջիկ, ով փրկեց Դանթեին։ Լինելով որբ, նա շատ հաճախ էր այցելում «Devil May Cry» գրասենյակ և անփույթ Դանթեի գնալուց հետո փորձում կարգի բերել այն։ Մորից նրա մոտ ոչ մի հիշողություն չի մնացել, բացի լուսանկարներից և մեդալիոնից։
Սեյու՝ Միսատո Ֆուկուեն
Մորիսսոն — Դանթեի հին ու լավ ընկերն է։ Նրա համար գտնում է խոշոր հաճախորդներ, որոնց շնորհիվ «Devil May Cry» գործակալությունում մի փոքր եկամուտ է հայտնվում։
Սեյու՝ Ակիո Օցուկա
Սիդ — թույլ դև, ով լքել է դժողքի խորքերը։ Սկզբում նա անընդհատ վազում էր Դանթեի ետրից, անհասկանալի նպատակներով, որոնք շուտով պարզ են դառնում, երբ նրան հաջողվում է ազատել հզոր սատանա Աբիգելյայի ուժը, որի միջոցով նա պատրաստվում էր իշխել երկու աշխարհներին։ Պարտվել է Դանթեին վերջին սերիայում։
Սեյու՝ Նատի Նոձավա
Նինա Լոուել - Պետիի մայրն է։ Երկար ժամանակ թաքնվել է իր դստրից, քանի որ համարվում է Ալանի արցունքների աղբյուրը։ Բանն այն է, որ Նինան և Պետտին, հզոր ալքիմիկոսի հետնորդներն են, որը կարող է նվաճել դևերին։ Բայց միայն Աբիգել սատանան չէր դասվոմ նրանց շարքին, դրա համար Ալանը օգտագործում էր իր բոլոր ուժերը, որպեսզի Աբիգելին կնքի այդ ցուցակում։ Աբիգելի ազատման միակ կախարդական բանալին Նինայի մեդալիոնի քարն է, որով նա եկել էր «Devil May Cry» գրասենյակ և տվել Դանթեին դրա պահպանման համար։
# | Անվանում | Պրեմիերան Ճապոնիայում |
---|---|---|
1 | Դևը կարող է լաց լինել «Devil May Cry» |
2007 թվականի հունիսի 14 |
2 | Ճանապարհների լեգենդը «Highway Star» |
2007 թվականի հունիսի 21 |
3 | Մի սիրի «Not Love» |
2007 թվականի հունիսի 27 |
4 | Որոտի ճայթմունք «Rolling Thunder» |
2007 թվականի հուլիսի 5 |
5 | Անձնական «In Private» |
2007 թվականի հուլիսի 12 |
6 | Ռոքի թագուհի «Rock Queen» |
2007 թվականի հուլիսի 19 |
7 | Երազանքների իրականացում «Wishes Come True» |
2007 թվականի հուլիսի 26 |
8 | Մի անգամ «Once Upon A Time» |
2007 թվականի օգոստոսի 2 |
9 | Մահվան պոկեր «Death Poker» |
2007 թվականի օգոստոսի 9 |
10 | Վերջին խոստում «The Last Promise» |
2007 թվականի օգոստոսի 23 |
11 | Շոուն սկսվում է! «Showtime!» |
2007 թվականի օգոստոսի 30 |
12 | Նորաձև է! «Stylish!» |
2007 թվականի սեպտեմբերի 6 |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|