Դևիդ Բրեթերթոն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 29, 1924[1] |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 11, 2000[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | մոնտաժող |
Ծնողներ | հայր՝ Howard Bretherton? |
Պարգևներ և մրցանակներ |
Դևիդ Բրեթերթոն (անգլ.՝ David Bretherton, փետրվարի 29, 1924[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մայիսի 11, 2000[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոնտաժող, որն աշխատել է 1954-1996 թվականներին թողարկված ավելի քան 40 ֆիլմերի վրա։
Դևիդ Բրեթերթոնը ծնվել է 1924 թվականի փետրվարի 29-ին Լոս Անջելեսում, մոնտաժող ու ռեժիսոր Հովարդ Բրեթերթոնի և դերասանուհի Դորոթեա Մաքևոյի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ԱՄՆ ռազմաօդային ուժերում։ Պատերազմից հետո միացել է 20th Century Fox ստուդիայի մոնտաժի բաժնին՝ սկզբում օգնելով այլ մոնտաժողների, որոնց թվում են եղել Բարբարա Մաքլինը, Ռոբերտ Լ. Սիմփսոնը, Լուիս Ռ. Լոֆլերը, Ջեյմս Բ. Քլարկը, Ուիլյամ Հ. Ռեյնոլդսը, ապա նաև Դորոթի Սփենսերն ու Հյու Ս. Ֆաուլերը։ Որպես մոնտաժող՝ Դևիդ Բրեթերթոնի առաջին աշխատանքը եղել է «Անմոռանալի սիրավեպ» ֆիլմը (անգլ.՝ «An Affair to Remember») ֆիլմը 1954 թվականին[2]։ 1995 թվականին Բերթերթոնն արժանացել է Ամերիկյան կինոմոնտաժողների կարիերայի նվաճումների մրցանակի։
Դևիդ Բրեթերթոնը մահացել է թոքաբորբից 2000 թվականի մայիսի 11-ին Լոս Անջելեսում։
Դևիդ Բրեթերթոնի ամենահայտնի աշխատանքն է ռեժիսոր Բոբ Ֆոսսի «Կաբարե» (անգլ.՝ «Cabaret») ֆիլմի մոնտաժը։ Այդ ֆիլմի համար Բրեթերթոնը արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն մոնտաժի համար, Ամերիկյան կինոմոնտաժողների ասոցիացիայի մրցանակ և ներկայացվել BAFTA մրցանակի լավագույն մոնտաժի համար։ 1972 թվականին Ռոջեր Գրինսփունը Բրեթերթոնի նվաճումների մասին ասել է[3].
«Կաբարե» ֆիլմը ճանաչվել է 2012 թվականի բոլոր ժամանակների և ժողովուրդների 30-րդ լավագույն ֆիլմը՝ Կինոդերասանների գիլդիայի անդամների հարցման արդյունքներով[4]։
Տարի | Ֆիլմ | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1956 | Հիլդա Քրեյն | Hilda Crane |
1957 | Անմոռանալի սիրավեպ | An Affair to Remember |
1957 | Փեյթոն Փլեյս | Peyton Place |
1958 | Ten North Frederick | |
1959 | Աննա Ֆրանկի օրագիրը | The Diary of Anne Frank |
1961 | Վերադարձ Փեյթոն Փլեյս | [[Return to Peyton Place |
1962 | State Fair | |
1964 | Գնացքը | The Train |
1965 | Մորակտցար | The Sandpiper |
1967 | Խայծ | The Honey Pot |
1970 | Սիրահարներն ու այլ օտարականներ | Lovers and Other Strangers |
1970 | Պարզ օրը կարող ես տեսնել հավերժությունը | On a Clear Day You Can See Forever |
1972 | Կաբարե | Cabaret |
1973 | Արևմտյան աշխարհ | Westworld |
1973 | Slither | |
1973 | Փրկեք վագրին | Save the Tiger |
1974 | Bank Shot | |
1975 | Մարդն ապակե կրպակում | The Man in the Glass Booth |
1976 | Արծաթե նետ | Silver Streak |
1976 | Այ թե զվարճանք է, Մաս II | That's Entertainment, Part II |
1978 | Կոմա | Coma |
1979 | Ձմեռն սպանում է | Winter Kills |
1979 | Գնացքի առաջին խոշոր կողոպուտը | The First Great Train Robbery |
1980 | Իմ հերթն է | It's My Turn |
1982 | Լավագույն փոքրիկ հասարակաց տունը Տեխասում | The Best Little Whorehouse in Texas |
1982 | Cannery Row | |
1983 | Տղամարդ, կին և երեխա | Man, Woman and Child |
1985 | Բանալի | Clue |
1985 | Փոքրիկ։ Կորած լեգենդի գաղտնիքը | Baby։ Secret of the Lost Legend |
1987 | The Pick-up Artist | |
1989 | Սիրո ծով | Sea of Love |
1993 | Malice | |
1996 | Քաղաքապետարան | City Hall |
|