Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Դևիդ Գասկել անգլ.՝ David Gaskell | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1940[1] |
Ծննդավայր | Orrell, Wigan, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հունվարի 24, 2025[2] (84 տարեկան) |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Ջոն Դևիդ Գասկել (հոկտեմբերի 5, 1940[1], Orrell, Wigan, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - հունվարի 24, 2025[2]), անգլիացի ֆուտբոլիստ, դարպասապահ:
Առավել հայտնի է որպես անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» և ուելսյան «Ռեքսեմ» ակումբի խաղացող։
Գասկելը սկսել է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի սիրողական կազմում 1955 թվականին։ 1956 թվականի հոկտեմբերի 24-ին նրա դեբյուտը հիմնական թիմում բավականին անսովոր իրադարձություն էր, քանի որ այդ ժամանակ Գասկելը ընդամենը 16 տարեկան էր։ Դևիդը որպես հանդիսատես ներկա է գտնվել «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ Անգլիայի Սուպերգավաթի խաղում: Խաղի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հիմնական դարպասապահ Ռեյ Վուդը ազդրի վնասվածք է ստացել և ստիպված է եղել լքել խաղադաշտը: Քանի որ այդ ժամանակ ֆուտբոլային կանոնները դեռ թույլ չէին տալիս խաղացողներին փոխարինել խաղի ընթացքում, դարպասին կանգնեց «Յունայթեդ»-ի կիսապաշտպան Դունկան Էդվարդսը և խաղը շարունակվեց:Ընդմիջմանը «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մեթ Բասբին պայմանավորվել է «Մանչեսթեր Սիթի»-ի մարզիչ Լես Մակդաուելի հետ՝ Վուդին ամբողջությամբ փոխարինելու համար։ Մրցավարը նույնպես որևէ առարկություն չուներ, և Գասկելին թույլ տվեցին դուրս գալ խաղադաշտ՝ փաստացի դարձնելով նրան ակումբի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտը[3]։ Դևիդն օգնեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին հաղթել 1:0 հաշվով[4][5]։
Գասկելի պաշտոնական նորամուտը ակումբի կազմում տեղի է ունեցել 1957 թվականի նոյեմբերի 30-ին Առաջին դիվիզիոնի «Տոտտենհեմ Հոտսպուր»-ի դեմ խաղում։ Այդ խաղը չափազանց անհաջող ստացվեց նրա համար. «Տոտտենհեմ Հոտսպուր»-ի հարձակվող Բոբի Սմիթը հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Յունայթեդ»-ի դեմ առաջին խաղակեսում, իսկ թիմը հետագայում պարտվեց 3։ 4 հաշվով։
Մահացել է 2025 թվականի հունվարի 24-ին 84 տարեկան հասակում[6]։
Մանչեսթեր Յունայթեդ
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ[7] | Եվրոագավաթներ[8] | Այլ[9] | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մանչեսթեր Յունայթեդ | 1957/58 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 |
1958/59 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
1959/60 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 0 | |
1960/61 | 10 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 0 | |
1961/62 | 21 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 0 | |
1962/63 | 18 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 0 | |
1963/64 | 17 | 0 | 7 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 29 | 0 | |
1964/65 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | |
1965/66 | 8 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 9 | 0 | |
1966/67 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | |
Ընդամենը | 96 | 0 | 17 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 119 | 0 | |
Ուիգան Ատլետիկ | 1968/69 | 35 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 35 | 0 |
Ընդամենը | 35 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 0 | |
Ռեքսեմ | 1969/70 | 45 | 0 | 10 | 0 | - | - | 0 | 0 | 55 | 0 |
1970/71 | 39 | 0 | 7 | 1 | - | - | 0 | 0 | 46 | 1 | |
1971/72 | 11 | 0 | 5 | 0 | - | - | 0 | 0 | 16 | 0 | |
Ընդամենը | 95 | 0 | 22 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 117 | 1 | |
Ամբողջ կարիերայի ընթացքում | 226 | 0 | 39 | 1 | 5 | 0 | 1 | 0 | 271 | 1 |
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)