Ելենա Բեչկե | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Елена Юрьевна Бечке |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի |
Երկիր՝ | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 7, 1966[1] (58 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ելենա Բեչկե (ռուս.՝ Бечке Елена Юрьевна, հունվարի 7, 1966[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս գեղասահորդուհի, ով զուգասահքում հանդես է եկել Դենիս Պետրովի հետ և 1992 թվականին Ալբերվիլում կայացած օլիմպիադայում դարձել է արծաթե մրցանակակիր (Համատեղ թիմի դրոշի ներքո)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1992):
1984 թվականից 1987 թվականներին Բեչկեն հանդես է եկել Վալերիյ Կորնիենկոյի հետ։ Նրանց ամենաբարձր ձեռքբերումը 1986 թվականի Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ նրանք զբաղեցրին երրորդ հորիզոնականը։
1987 թվականին Ելենա Բեչկեի պարազույգն է դառնում Դենիս Պետրովը, և նրանք սկսում են մարզվել լեգենդար Թամարա Մոսկվինայի ղեկավարությամբ։ Նրանց առաջին մեծ հաջողությունը դարձավ ոսկին՝ «Trophée Lalique» մրցաշարում։ Այնուհետև նրանք 1989 թվականի Աշխարհի առաջնությանը դառնում են բրոնզե մրցանակակիրներ, 1991 և 1992 թվականների Եվրոպայի առաջնություններին՝ արծաթե մրցանակակիրներ և 1992 թվականի օլիմպիադային՝ կրկին արծաթե մրցանակակիրներ։
Օլիմպիական խաղերից հետո նրանք հեռացան սիրողական սպորտից և անցան պրոֆեսիոնալի։ Զույգը պրոֆեսիոնալների միջև Աշխարհի առաջնությանը չորս անգամ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և վերջապես 1996 թվականին հաղթել է։ Բացի այդ Բեչկեն և Պետրովը շատ են շրջագայել ԱՄՆ-ում՝ «Stars on Ice» մրցաշրջան (1994 թվականից 2000 թվականներ)։
Բեչկեն և Պետրովը ամուսնացած էին 1990 թվականից մինչև 1995 թվականը։ Ամուսնալուծությունից հետո նրանք շարունակում էին հանդես գալ որպես պարազույգ, ինչպես նաև միասին շարունակում էին գեղասահորդներ մարզել Վիրջինիայում։
1999-2000 թթ. մրցաշրջանի ավարտից հետո Ելենան վերջնականապես դուրս եկավ սպորտից, երկրորդ անգամ ամուսնացավ։ 2002 թվականին որդի է ունեցել։ 2005 թվականի դրությամբ աշխատում էր որպես մարզիչ Հյուսիսային Կարոլինայում։
Մրցումներ | 1988 | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 2 | |||||||||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 3 | 4 | 4 | |||||||||
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 2 | 2 | ||||||||||
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 4 | 1 | ||||||||||
Trophée Lalique | 1 | 1 | 3 | |||||||||
NHK Trophy | 2 | 1 | ||||||||||
Բարի կամքի խաղեր | 3 | |||||||||||
Աշխարհի առաջնություններ պրոֆեսիոնալների միջև | 2 | 2 | 2 | 2 | 1 | 2 |
Մրցումներ | 1984 | 1985 | 1986 | 1987 |
---|---|---|---|---|
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 3 | |||
Skate America | 2 | |||
Skate Canada | 1 | |||
Ձմեռային ունիվերսիադաներ | 2 | |||
Prague Skate | 2 | |||
«Московские новости» թերթի մրցանակ | 3 | 2 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Բեչկե» հոդվածին։ |
|