Ելենա Պոպտոդորովա

Ելենա Պոպտոդորովա
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 31, 1951(1951-08-31) (73 տարեկան)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիա[1][2]
Քաղաքացիություն Բուլղարիա և  Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
ԿրթությունՍոֆիայի համալսարան (1975), Assumption University, Worcester?, Ազգային և համաշխարհային տնտեսագիտության համալսարան և Սոֆիայի համալսարան
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, ambassador of Bulgaria to the United States of America? և ambassador of Bulgaria to the United States of America?
Ստորագրություն
Изображение автографа
 Elena Poptodorova Վիքիպահեստում

Ելենա Պոպտոդորովա (ամբողջական անունը՝ Ելենա Բորիսլավովա Պոպտոդորովա-Պետրովա, բուլղար․՝ Елена Поптодорова, օգոստոսի 31, 1951(1951-08-31), Սոֆիա, Բուլղարիա[1][2]), բուլղարացի դիվանագետ, քաղաքագետ և հասարակական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1951 թվականի օգոստոսի 31-ին Սոֆիայում։

Ավարտել է Սոֆիայի անգլերենի առաջին դպրոցը 1969 թվականին։ Այնուհետև անգլերեն և իտալերեն է ուսանել Սոֆիայի համալսարանի բանասիրական ֆակուլտետում (1974 թվական), հաճախել է Լիդսի համալսարանի (1974 թվական) և Սիենի համալսարանի դասընթացներին (1976-1978 թվականներ), որից հետո միջազգային հարաբերությունների և դիվանագիտության երկամյա դասընթաց է անցել Սոֆիայի Ազգային և աշխարհի տնտեսությունների համալսարանում (1979 թվական)։

Ելենա Պոպտոդորովան Ռիչարդ Նիքսոնի հետ Վառնայում, 1982 թվական
Ելենա Պոպտոդորովա, 2007 թվական

1975-1990 թվականներին աշխատել է Արտաքին գործերի նախարարությունում՝ սկսելով որպես 3-րդ քարտուղար, այնուհետև եղել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության լիազոր ներկայացուցիչը Հռոմում և Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության գլխավոր հյուպատոսը Սան Մարինոյում (1987-1990 թվականներ)

2001 թվականի հունիսից մինչև 2002 թվականի հունվարը զբաղեցրել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների և մարդու իրավունքների վարչության տնօրենի պաշտոնը։

2002 թվականի հունվարի 30-ից մինչև 2008 թվականի օգոստոսի 21-ը եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան։

2008-2009 թվականներին Սևծովյան տարածաշրջանում աշխատել է որպես հատուկ դեսպան։

2009-2010 թվականներին եղել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության անվտանգության քաղաքականության տնօրինության ղեկավարը։

2010-2016 թվականներին կրկին եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան։

2016 թվականի սեպտեմբերին Ելենա Պոպտոդորովան նշանակվել է Ամերիկյան հրեական կոմիտեի Կենտրոնական Եվրոպայի բաժանմունքի ղեկավար, հաջորդ տարվա մարտի 1-ին անձնական պատճառներով հրաժարական է տվել[3]։

Ներկայումս հանդիսանում է Ատլանտյան պայմանագրի ասոցիացիայի փոխնախագահ[4] և բուլղարական Ատլանտյան ակումբում Եվրաատլանտյան գործունեության գծով տնօրեն[5]։

Դիվանագիտական գործունեությանը զուգահեռ Ելենա Պոպտոդորովան զբաղվել է նաև պետական և հասարակական գործունեությամբ։

  • 1990 թվականի հունիսից մինչև 2001 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում Մեծ Ազգային ժողովում ընտրվել է Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության ցուցակներով և Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովում։ Լինելով խորհրդարանի անդամ՝ աշխատել է արտաքին գործերի, ազգային անվտանգության, ռադիոյի և հեռուստատեսության, մարդու իրավունքների և գյուղատնտեսության կոմիտեներում։
  • Բուլղարիայի Ատլանտյան ակումբի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ է (1991 թվականից)։
  • Բուլղարիայում Ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է (1995 թվականից)։
  • Ընտանիքի պլանավորման ասոցիացիայի վարչության անդամ է (1996 թվականից)։
  • Տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի վարչության անդամ է (1997 թվականից)։
  • Դիվանագիտության գործադիր խորհրդի անդամ է (Վաշինգտոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, 2003 թվականից)։

Ունի մի շարք գերատեսչական և հոբելյանական պարգևներ։

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.holocaustremembrance.org/2003/bios2003.html
  2. 2,0 2,1 2,2 http://holocaustremembrance.org/2003/bios2003.html
  3. https://www.mediapool.bg/elena-poptodorova-podade-ostavka-ot-amerikanskiya-evreiski-komitet-news260816.html(բուլղ.)
  4. «About Us - Atlantic Treaty Association». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  5. «The ACB Team Атлантическият клуб в България». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]