Երեխաների պատկերներ | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
ժանր | դիմանկար |
գտնվում է | Վան Գոգի թանգարան |
Ծանոթագրություններ | |
Paintings of children, Vincent van Gogh serie Վիքիպահեստում |
«Երեխաների պատկերներ» (անգլ.՝ Paintings of Children), թեմա, որն առանձնակի հաճույք է պատճառել Վինսենթ վան Գոգին։ Նա մեկ անգամ ասել է, որ դա միակ բանն է, որ «հուզում է ինձ մինչև հոգուս խորքը և ստիպում զգալ անսահմանությունն ավելի, քան որևէ այլ բան»։ Երեխաներ պատկերելով նկարիչը պատկերել է վերածնունդն ու անսահմանությունը։ Իր գործունեության ընթացքում Վան Գոգը երեխաների շատ նկարներ չի ստեղծել, սակայն որոնք ավարտել է, հարազատ են դարձել նրան։ Որպես նկարիչ իր գործունեության տաս տարվա ընթացքում՝ 1881 - 1890 թվականներին, նրա աշխատանքը փոփոխվել ու հարստացել է, հատկապես գույնն ու տեխնիկան` խորհրդանշորեն կամ հուզականորեն օգտագործելու առումով։
Նրա սկզբնական աշխատանքները հողագույն էին ու միապաղաղ։ Փարիզում անցկացրած վերափոխիչ ժամանակաշրջանից հետո Վան Գոգն իր ամենաբեղուն ժամանակահատվածներն սկսել է հարավային Ֆրանսիայի Առլ քաղաքում ու շարունակել այն Օվեր սյուր Ուազում։ Այս ընթացքում նրա ստեղծագործությունները դարձել են ավելի գունագեղ ու ավելի ցայտունորեն են արտահայտել իմպրեսիոնիզմից ու ճապոնիզմից կրած ազդեցությունները։ Ոգեշնչվել է նաև Ֆրանսուա Միլլեի աշխատանքներից։
Վան Գոգին հաճույք է պատճառել դիմանկարներ անելը, եթե մոդելներ է ունեցել։ Երեխաների՝ նրա նկարների վրա հավանական մեծ ազդեցություն ունեցել է Ժոզեֆ Ռուլինի հետ ընկերությունը և վերջինիս ընտանիքում արված բազմաթիվ նկարները։
Վան Գոգը, որը հայտնի էր իր բնանկարներով, տարված էր նաև դիմանկարներով[1], որոնց մասին ասել է․ «դա միակ բանն է, որ հուզում է ինձ մինչև հոգուս խորքը և ստիպում զգալ անսահմանությունն ավելի, քան որևէ այլ բան»[2]։
Քրոջը գրել է․ «Կցանկանայի պատկերել դիմանկարներ, որոնք մեկ դար անց ապրողներին տեսիլքներ կթվան։ Նկատի ունեմ, որ չեմ ձգտում դրան հասնել լուսանկարչական նմանության միջոցով, այլ մեր կրքոտ հույզերի միջոցով, ասել կուզեմ՝ օգտագործելով մեր գիտելիքն ու գունային այժմեական ճաշակը որպես կերպարի արտահայտման և ուժեղացման միջոց»[1]։
Դիմանկարներ նկարելու մասին Վան Գոգն ասել է․ «նկարի մեջ ես ուզում եմ սփոփիչ ինչ-որ բան դնել, ինչպես երաժշտությունն է սփոփիչ։ Ես ուզում եմ պատկերել տղամարդկանց ու կանանց այդ այդ հավերժական ինչ-որ բանով, որը լուսապսակն է խորհրդանշում, և որը մենք փնտրում ենք մեր գունազարդման իրական պայծառությամբ և թրթռանքով հաղորդելու համար»[3]։
Վան Գոգն «առավոտյան արթնացած նորածնի աչքերի արտահայտության մեջ տեսել է ավելի խորը, ավելի մտերիմ, ավելի հավերժական մի բան, քան օվկիանոսն է»։ Նորածինները նրա համար «վերածնունդ ու անմահություն» են խորհրդանշել ու պայծառացրել նրա տրամադրությունը․ հնարավորության դեպքում նկարիչը հաճույքով պատկերել է նրանց[4]։
«Գեղջկական ժանրի» ազդեցությունը Վան Գոգի վրա սկսվել է 1840-ական թվականներին Ֆրանսուա Միլլեի, Ժյուլ Բրետոնի և այլոց աշխատանքներով։ 1885 թվականին Վան Գոգը գյուղացիներ նկարելը համարել է ժամանակակից արվեստի մեջ ամենամեծ ներդրումը։ Միլլեի ու Բրետոնի՝ կրոնական թեմաներով ստեղծագործությունները նկրագրել է որպես «ինչ-որ բարձր բան»[5]։ Գեղջկական թեմաներով կտավների մասին իր եղբայր Թեոյին գրել է․ «Ինչպես եմ ես երբևէ հաջողելու նկարել այն, ինչն այնքան շատ եմ սիրում»[6]։
Նրա սկզբնական աշխատանքներն ազդեցություն էին կրել Հոլանդական գեղարվեստի ոսկեդարի այնպիսի վարպետներից, ինչպիսին էր Ռեմբրանդ վան Ռեյնը և սա որոշված անցում էր այդ թեմային։ այդ ժամանակ նրա նպատակը գողջուկներին նկարելն էր այնպես, ինչպես ինքն էր նրանց տեսնում և հիմնված էր նրանց հանդեպ իր հուզական արձագանքի վրա։ Այս ժանրի նրա առաջին նկարները խլացված երանգներ են ունեցել, սակայն քանի որ ազդեցության է ենթարկվել իմպրեսիոնիստների կողմից, նրա ոճը դրամատիկորեն փոխվել է[7]։
Որքան էլ Վան Գոգը շատ սիրեր մարդկանց դիմանկարներ անել, նա հազվադեպ է հնարավորություն ունեցել վճարելու նրանց կամ կազմակերպելու, որ նրանք որպես մոդելներ աշխատեն իր համար։ Այս առումով փրկություն էր Ռուլին ընտանիքը, որի յուրաքանչյուր անդամի նա նկարել է մի քանի անգամ․ որպես վճար նա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մեկ կտավ է նվիրել[8]։
1881-1885 թվականներին նկարել է նիդեռլանդական թեմաներով հետևյալ նկարները․
« » |
1885 թվականին հասել է այն կետին, երբ որոշել է իրեն ֆիզիկապես, հուզականորեն և գեղարվեստորեն ազատել իր արվեստի գորշ գույներից ու տեղափոխվել Նունեն քաղաքից՝ ստեղծելու համար Ալբեր Լյուբինի բնորոշմամբ «ավելի երևակայական ու գունագեղ արվեստ, որն իրեն ավելի շատ էր սազում»[9]։
1886 թվականին Վան Գոգը հեռացել է Նիդերլանդներից և այլևս չի վերադարձել այնտեղ։ Նա տեղափոխվել է Փարիզ իր եղբոր՝ Թեոյի մոտ ապրելու։ Չնայած նա ազդեցություն էր կրել իր զարմիկ Անտոն Մաուվեից, Հաագայի գեղարվեստի դպրոցից ու Հոլանդական գեղարվեստի ոսկեդարի մեծ վարպետներից, Փարիզ ժամանելը նշանակել է, որ վան Գոգը ենթարկվելու էր Իմպրեսիոնիզմի, Սիմվոլիզմի, Պուանտիլիզմի ու ճապոնական արվեստի ազդեցությանը։ Նրա ընկերների թվում էին Կամիլ Պիսսարոն, Անրի դը Տուլուզ-Լոտրեկը, Պոլ Գոգենը, Էմիլ Բեռնարը, Պոլ Սինյակը և այլք։ Ճապոնացի նկարիչներ Ուտագավա Հիրոշիգեի ու Կացուշիքա Հոքուսայի աշխատանքները նույնպես մեծ ազդեցություն են թողել վան Գոգի վրա։ 1886 - 1888 թվականներին աշխատել է Փարիզում, ուսումնասիրել տարբեր ժանրեր ու ստեղծել իր սեփական յուրահատուկ ոճը[10]։
Վան Գոգը տեղափոխվել է հարավային Ֆրանսիայում գտնվող Առլ քաղաքը, որտեղ ստեղծել է իր լավագույն աշխատանքները։ Դրանք արտացոլել են առօրյա կյանքի տարբեր ոլորտները, ինչպիսիք են Ռուլին ընտանիքի անդամների դիմանկարներն ու «Երիտասարդ ճապոնուհին»։ «Արևածաղիկներ» շարքը նույնպես ստեղծվել է այս ժամանակաշրջանում, որը վան գոգի կյանքի ամենաերջանիկ հատվածն էր։ Նա ինքնավստահ է, միտքը՝ պայծառ ու ակնհայտորեն բավարարված[11]։
1888 թվականի ձմռանը Վան Գոգը նկարել է փոստատար Ժոզեֆ Ռուլինի ընտանիքի անդամներին, յուրաքանչյուրին՝ ավելի քան մեկ անգամ[12]։ Ընտանիքը բաղկացած էր փոստատարից, նրա կնոջից՝ Ավգուստինից ու վերջիններիս երեք երեխաներից։ Ընտանիքին Վան Գոգը նկարագրել է որպես «իսկապես ֆրանսիացի, թեև ռուսների տեսք ունեն»[13]։ Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում նա Ավգուստինին ու երեխաներին նկարել է մի քանի անգամ, որպեսզի Ռուլիններն ունենաին ընտանիքի բոլոր անդամների նկարները, այնպես որ նրանց ննջասենյակը դարձել էր «ժամանակակից արվեստի իրական թանգարան»[14]։
Դրամատիկ էֆեկտ ստանալու համար Վան գոգը գույն էր օգտագործում․ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հագուստ հստակ հիմանկան գույներով է պատկերված, իսկ ֆոնի վրայի հակադրվող գույներով նա ուժեղացրել է ստեղծագործության ազդեցությունը[3]։ Աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում։
Նկարներում Ռուլինների կրտսեր դուստրը՝ Մարսելը, չորս ամսական է։
Կամիլը Ռուլին ընտանիքի միջնեկ որդին էր և նկարներում տասնմեկ տարեկան է, իսկ ավագ որդին՝ Արմանդը, տասնյոթ տարեկան էր, երբ Վան Գոգը պատկերում էր նրան։
1889 թվականին Վան Գոգը կամավոր գնացել է Սեն Ռեմիի հիվանդանոց[15][16]։ Այնտեղ հնարավորություն է ունեցել հարևան սենյակն օգտագործել որպես արվեստանոց։ Նախ նկարել է հիվանդանոցի այգին՝ ինչպես տեսել է իր սենյակից։ Պատկերել է այգու բաղեղածածկ ծառերը, յասամաններն ու հիրիկները[15][17]։ Տեսանելի է եղել նաև ցորենի դաշտը, որին ևս նկարներ է նվիրել[18]։ Մեկ տարվա ընթացքում ստեղծել է ավելի քան 150 կտավ[15]։
Ֆրանսիայի հարավից հեռանալուց հետո Թեոն ու Կամիլ Պիսսարոն կազմակերպել են, որ Վան Գոգը մեկնի Օվեր սյուր Ուազ և հանձնարարական նամակով ներկայանա բժիշկ Պոլ Գաշեին[19]։ Նա սենյակ է վարձել մի պանդոկում ու գտնվել բժշկի խնամքի և հսկողության ներքո, որի հետ մտերմիկ հարաբերություններ է հաստատել, «կարծես ևս մեկ եղբայր»[20]։ Նրա վիճակն սկսել է բարելավվել և մայիսից մինչև հուլիսի 29-ին իր մահը նկարիչն ստեղծել է 70 կտավ, այդ թվում՝ «Եկեղեցի Օվերում» և դիմանկարներ[20]։
Օվերում գտնվելու ընթացքում Վան Գոգը սենյակ էր վարձել Արթուր Ռավուայի պանդոկում, որի տասնվեցամյա դուստրը նրա երեք կտավների բնորդուհին է դարձել։ Եղբորը գրած նամակում նա նշել է, որ «անցյալ շաբաթ մի տասնվեցամյա աղջկա դիմանկար եմ նկարել կապույտով՝ կապույտ ֆոնի վրա։ Նկարը տվել եմ աղջկան, բայց քեզ համար դրա տարբերակն եմ ստեղծել 15 չափի կտավի վրա»[21]։
{{cite web}}
: CS1 սպաս․ postscript (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ postscript (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Paintings of Children (Van Gogh series) կատեգորիայում։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երեխաների պատկերներ (նկար, Վան Գոգ) կատեգորիայում։ |