Երեպագան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Ադանայի նահանգի[2] Հաճնի գավառակում։ Գտնվում էր Վահկա գյուղաքաղաքից 17 կմ հարավ֊արևմուտք։ Շրջապատված էր այգիներով ու անտառներով։
Եղել է հայկական բազմամարդ գյուղ։ 1909 թվականին ուներ 150 տուն բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, արհեստներ և մասամբ անասնապահությունն էր։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակչությունը բռնությամբ տեղափոխվեց Սիրիա, որտեղից էլ մեծ մասը տեղափոխվեց Լիբանան և այլ երկրներ[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 547)։
|