![]() | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | ընտանեկան ֆիլմ |
Գործողության վայր | Պրոստոկվաշինո |
Հիմնված է | Էդուարդ Ուսպենսկու «Քեռի Ֆյոդորը, շունը և կատուն» գրքի մոտիվներով |
Շարքի մասն է | Երեքը Պրոստոկվաշինոյից |
Ռեժիսոր | Վլադիմիր Պոպով |
Սցենարիստ | Էդուարդ Ուսպենսկի |
Հնչյունավորում | Լև Դուրով Վալենտինա Տալիզինա Բորիս Նովիկով Մարիա Վինոգրադովա Գերման Կաչին Օլեգ Տաբակով |
Բեմադրող նկարիչ | Լևոն Խաչատրյան և Նիկոլայ Երիկալով |
Երաժշտություն | Եվգենի Կրիլատով |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 18 րոպե 48 վայրկյան |
Շարք | Երեքը Պրոստոկվաշինոյից |
Սիկվել | Արձակուրդները Պրոստոկվաշինոյում |
Թվական | 1978 |
Երեքը Պրոստոկվաշինոյից (ռուս.՝ Трое из Простоквашино), 1978 թվականի խորհրդային մուլտֆիլմ։ Նկարահանվել է Էդուարդ Ուսպենսկու «Քեռի Ֆյոդորը, շունը և կատուն» գրքի մոտիվներով։ Այն ունի ևս 2 շարունակական մասեր՝ «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» և «Ձմեռը Պրոստոկվաշինոյում»։
Մուլտֆիլմը քաղաքաբնակ Քեռի Ֆյոդորի, անտուն կատվի և մի շան մասին է, ովքեր, միավորվելով ապրում են Պրոստոկվաշինո գյուղում՝ միևնույն տան մեջ և սկսում են զարգացնել իրենց տնտեսությունը միահամուռ ուժերով։ Կատվի անունը Մատրոսկին է, շան անունը՝ Շարիկ, իսկ տղային կոչում են Քեռի Ֆյոդոր։
Քեռի Ֆյոդորը քաղաքում բնակվող ինքնուրույն տղա է, ինչպես նրան անվանում են «сам по себе мальчик»։ Նա մի օր հանդիպում է Մատրոսկինի հետ, ում հրավիրում է իր բնակարան։ Ծնողները վերադառնալով նկատում են, որ Ֆյոդորը կատու է բերել, բարկանում են։ Մայրը հրամայում է ամուսնուն ընտրություն կատարել իր և կատվի միջև։ Ֆյոդորի հայրը, բնականաբար, հրաժարվում է տանը պահել կատվին։
Քեռի Ֆյոդորը որոշում է հեռանալ տանից և ապրել միայնակ։ Նամակ է գրում, հավաքում անհրաժեշտ իրերն ու Մատրոսկինի հետ ճանապարհ ընկնում։ Ճանապարհին հանդիպում են մի շան՝ Շարիկ անունով, ով ցանկանում է միանալ նրանց և ցույց է տալիս մի տուն, որտեղ ոչ ոք չի բնակվում։ Մատրոսկինն սկզբում չի համաձայնվում, որ շունն իրենց հետ գա, բայց Ֆյոդորն ասում է, որ լավ շունը երբեք ոչ մեկի չի անհանգսացնում։
Նրանք տեղավորվում են Պրոստոկվաշինոյում՝ իրենց նոր բնակարանում և սկսում մաքրել տունը։ Հայտնվում է փոստատարը՝ Պեչկինը, ով ուզում է իմանալ, թե որտեղից են հայտնվել նրան, և հատկապես՝ տղան։ Պեչկինն առաջարկում է պատվիրել թերթեր, որպեսզի նրանց առաքի ամեն շաբաթ։
Պեչկինը կարդում է թերթում տպված հայտարարությունը, որով փնտրում են Ֆյոդորին և, առիթից օգտվելով, հեծանիվ է ստանում։ Նա Քեռի Ֆյոդորի ծնողներին հայտնում է նրանց բնակության վայրի մասին։ Ծնողները գալիս են և տանում Ֆյոդորին, իսկ Մատրոսկինն ու Շարիկը չեն համաձայնվում գնալ նրանց հետ և մնում են Պրոստոկվաշինոյում։
Ռեժիսոր | Վլադիմիր Պոպով |
Սցենարիստ | Էդուարդ Ուսպենսկի |
Նկարիչներ | Լևոն Խաչատրյան Նիկոլայ Երիկալով |
Նկարիչ-մուլտիպլիկատոր | Մարինա Ոսկանյանց Մարինա Ռոգովա Սերգեյ Մարկասով Էլվիրա Մասլովա Գալինա Զեբրովա Ռենատա Միրենկովա |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Գլխավոր ղեկավար | Լյուբով Բուտիրինա |
Կոմպոզիտոր | Եվգենի Կռիլատով |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Խմբագիր | Ռաիսա Ֆրիչինսկայա |
Մոնտաժ | Նատալյա Ստեպանցևա |
Դերերը կրկնօրինակողներ | Լև Դուրով - Շարիկ Վալենտինա Տալիզինա - մայր Բորիս Նովիկով - Պեչկին Մարիա Վինոգրադովա - Քեռի Ֆյոդոր Գերման Կաչին - հայր Օլեգ Տաբակով - Մատրոսկին |
|