Երեք քույր | |
---|---|
![]() | |
Տեսակ | ժայռերի կազմավորում |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Նոր Հարավային Ուելս |
ԲԾՄ | 922 մետր, 918 մետր և 906 մետր |
Լեռնաշղթա | Երկնագույն լեռներ |
![]() | |
![]() |
Երեք քույր[1] (անգլ.՝ The Three Sisters[2]), ժայռային գոյացում Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում։ Գտնվում են Կապույտ լեռներում, Բլու-Մաունթինզ ազգային պարկում։
Երեք քույրը երեք ժայռե գագաթներ են, որոնք ունեն հատուկ անուններ` Միհնի (922 մետր), Վիմլա (918 մետր) և Գաննեդու (906 մետր[3]): Նրանք վեր են բարձրանում Ջեմիսոն դաշտավայրում, տեղակայված են Կատումբա քաղաքից կես կիլոմետր հեռու։
Փափուկ ավազաքարից բաղկացած ժայռերը ստացել են իրենց այժմյա տեսքը բազմադարյան էրոզիայի հետևանքով։ Քույրերի մոտ է տանում ավելի քան 800 աստիճանից բաղկացած «Հսկայական սանդուղքը»։
Այս լեգենդը համարվում է աբորիգենների իրական ֆոլկլոր, սակայն դոկտոր Մարտին Թոմասն իր The artificial horizon: imagining the Blue Mountains գրքում պնդում է, որ այն հորինվել է 1920-ական թվականների վերջից ոչ շուտ Կատումբայի բնակիչ Մել Վարդի կողմից։ Նա ուզում էր ձգել զբոսաշրջիկներին իրենց կողմերը։
Գոյություն ունի լեգենդի նաև այլ տարբերակում, ըստ որի քույրերին կախարդել էր իրենց հայրը` շամանը, որպեսզի պաշտպանել նրանց հրեշից։ Հետո հրեշն սկսել է շամանի հետևից ընկնել։ Փրկվելու համար շամանը դարձավ քնարահավ, սակայն կորցրեց իր կախարդական ոսկորը, առանց որի այդպես էլ չկարողացավ վերադարձնել իր դստրերի մարդկային կերպարանքը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեք քույր (Ավստրալիա)» հոդվածին։ |